ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջը խորհրդարանական լսումներին, ուղիղ եթերում հանրությունը տեսավ «օրենքի պաշտպանների», «կոպիտ, վիրավորական խոսքը, վեճը, ծեծկռտուքը, զանցանքները դատապարտողների» նողկալի պահվածքը։
Սովորաբար իշխանություն-ընդդիմություն բանավեճերի ու վիճաբանությունների, քաշքշոցների ականատասն էինք լինում, իսկ այսօր քպ-ականները կպան իրար։
Քննչական կոմիտեի նախագահ, բազմամեդալակիր Արգիշտի Քյարամյանն ու քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ոչ միայն վիճեցին, լեզվակռիվ տվեցին, միմյանց վիրավորեցին ժարգոնային բառապաշարով, այլև նրանց թիմակիցները հազիվ կարողացան բաժանել այս երկուսին։
Մանրամասները՝ տեսանյութում։