Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա պետական ռեկետ է. ստեղծագործական միությունները՝ իրենց շենքերն ու գույքը պետականացնելու մասին

25/09/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն իրենց տնից։ Հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունը, այլև բոլոր նմանատիպ  կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից»,- 2024 թվականի ապրիլի 10-ին, Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այդ ու հիմա  էլ ստեղծագործական միությունները հավաստիացրել ու հավաստիացնում են, որ իրենք իրենց սեփականություն հանդիսացող շենքերն ու գույքը չեն վաճառելու, իսկ եթե դիցուք վաճառելու մտադրություն ունենան, կվաճառեն պետությանը։

Այս հայտարարությունը ստեղծագործական միություններն իրենք արել են, իրենք էլ լսել. պետական որևէ մարմին նրանց հետ չի հանդիպել, հակափաստարկներն ու պնդումները չի լսել, իրենց իսկ վերաբերող խնդիրը նրանց հետ չի քննարկել։

Խոսքը վերաբերում է ոչ միայն նկարիչների, գրողների, կոմպոզիտորների, թատերական, կինոյի գործիչների միություններին, այլև 27 հազար միավոր գույքի։ Այդ ամբողջը իշխանություններն ուզում են պետականացնել։ Դրանց շարքում են նաև խուլուհամրերի, կույրերի միավորումների գույքը։

Հայաստանում չկա մի օրենք, ըստ որի՝ այդ շենքերը երբևէ պատկանած լինեն պետությանը։ Դրանք սեփականության իավունքով պատկանում են մասնավոր ընկերությունների, կառույցների. այդպես եղել է խորհրդային տարիներին, այդպես եղել է նաև վերջին 30 տարում։

1992 թվականին, երբ շենքերը սեփականաշնորհվեցին, օրենքը ստեղծագործական միությունների վրա չտարածվեց, որովհետև դրանք արդեն իսկ սեփականացված էին. այդ գույքը ուներ սեփականատեր՝ փաստաթղթերով, օրինական կնիք-ստորագրությամբ։ Իսկ իշխանությունը պատճառաբանում է, թե կադաստրի ինչ-որ աշխատող սխալ է գործել, շենքն ու գույքը սեփականացրել է։ 27 հազար միավոր գույքը կադաստրի այդ ո՞ր աշխատակիցն է «անօրինաբար» սեփականացրել ու տվել սեփականատերերին։ Անտրամաբանակ է, եթե ոչ՝ զավեշտալի։ Դա կատարվել է տարիների ընթացքում և օրենքի պահանջին համապատասխան։ Ի՞նչ կապ ունի՝ ով է արել. կադաստրի աշխատողներն  օրենքի պահանջն են  կատարել՝ ըստ ներկայացված փաստաթղթերի և սեփականության իրավունքի։

Եթե ստեղծագործական միությունները սեփականության իրավունքով իրենց պատկանող շենքերն ու գույքը վաճառելու մտադրություն չունեն, այդ դեպքում ո՞րն է իշխանության բուն նպատակը, որ այս մարդկանց հանգիստ չի տալիս ու վճռել է նրանց զրկել սեփականության իրավունքից ու գույքից։

Ոչ թե շշուկներ, այլ բարձրաձայն համոզմունքներ են հնչում՝ ինչ-որ մարդկանց աչքը Երևանի կենտրոնում գտնվող այդ շենքերի վրա է՝ Նկարիչների միություն՝ Աբովյան 16, Գրողների միություն՝ Բաղրամյան 1, Թատերական գործիչների միություն՝ Մաշտոցի 13, Խուլուհամրերի պալատ՝ Կողբացի 69… գայթակղիչ է, ինչ խոսք։ Գայթակղիչ է նաև իշխանությունների համար։ Ուզում են… պետականացնել։ Ու ինչպես հայտարարել են՝ իրենք են որոշելու դրանց ճակատագիրը։

Հոկտեմբերի 30-ին վարչական դատարանը միանգամից հրապարակելու է վճիռը։ Փաստաբանները տրցակներով  փաստաթղթեր են պատրաստել, բանավոր լսումների միջնորդություն ներկայացրել, որը բանի տեղ էլ չի դրվել։ Եթե միանգամից վճիռն է հրապարակվելու, ապա օրենքի նախագծում ինչ-որ կետեր փոխելու մասին հայտարարությունները ի՞նչ շոու է։ Պարզից էլ պարզ է, որ էն գլխից ամեն ինչ որոշված է եղել։ Փաշինյանն է հայտարարել ստեղծագործական միությունների շենքերը պետականացնելու ցանկության մասին։

Սա պետական ռեկետ է. համոզված են ստեղծագործական միությունները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆոտոշարք. Մեր գյուղերի երեխաները

Հաջորդ գրառումը

…Երբ Արցախը հանձնեց Ադրբեջանին և երբ Հայաստանը կհանձնի Թուրքիային

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

06/05/2026
Տեսադարան

Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով անգամ Ալիևի մոտ «պու» չհանեց՝ ի պաշտպանություն հայկակակնության և հայություն. Աշոտյան

05/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Երևանում. ուղիղ

04/05/2026
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026
Հաջորդ գրառումը

...Երբ Արցախը հանձնեց Ադրբեջանին և երբ Հայաստանը կհանձնի Թուրքիային

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական