Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սամվել Կարապետյան» անձնանվան կիրառության արգելքն ամենամեծ վախի դրսևորումն է. Արամ Վարդևանյան

07/04/2026
- Տեսադարան

Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Վերջերս տեսնում ենք, որ գործադիր իշխանության ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքն արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ, հրատապ կերպով Ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ՝ «Սամվել Կարապետյան» անուն-ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյոք ուժեղ իշխանության դիրքն է»,-ասաց Վարդևանյանը։

Ըստ փաստաբանի՝ սոցիոլոգիական հարցումներն ու ողջամիտ տրամաբանությունը կհուշեն, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։

«Այսօր արդեն խոսում են նրա մասին, որ Սամվել Կարապետյան անձնանունը չի կարող օգտագործվել դաշինքի անվանման մեջ։ Սա ամենամեծ վախի դրսևորումն է։ Այն աստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել։ Պայքարել անվանման դեմ՝ նորարարություն է։ Շատ են խոսում եվրոպական փորձի մասին։ Ես եվրոպական որևէ երկիր չեմ պատկերացնում, որ ԿԸՀ համապատասխան հայտերը ներկայացնելուց ժամեր առաջ Ընտրական օրենսգրքի նման սուբստանտիվ փոփոխություն ներկայացվի։

Վենետիկի հանձնաժողովը նման վարքագիծն արգելում է։ Այլ հարց է, որ ՀՀ իշխանություններն, ամեն օր խոսելով եվրոպական արժեքների մասին, կիլոմետրերով հեռանում են այդ արժեքներից»,-ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ սա ընտրական համակարգի հավասարության խաթարում է։

Փաստաբանը շեշտեց՝ իշխանություններն այս պահին լծակներ ունեն, և նրանց գործողությունները ընտրական համակարգի հավասարության խաթարում են։  

«Բայց սա խոսում է մի բանի մասին, որ փոփոխությունները գալիս են։ Փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ, փոփոխությունները գալիս են «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ»,-ամփոփեց Արամ Վարդևանյանը։

Նախորդ գրառումը

Ընտրական օրենսգրքի այս կարգավորումը բացահայտ կերպով «Ուժեղ Հայաստան»-ի դեմ է ուղղված. Գոհար Մելոյան

Հաջորդ գրառումը

Իշխանություններն ակնհայտորեն զգում են, որ պարտվում են մյուս առանցքային մրցակցին. Էդգար Ղազարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026
Տեսադարան

Մեղադրանք և կալանք. ԿԸՀ-ն Դավիթ Ղազինյանի վերաբերյալ 2 միջնորդությունն էլ բավարարեց

17/06/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի ասուլիսը.ուղիղ

07/06/2026
Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
Հաջորդ գրառումը

Իշխանություններն ակնհայտորեն զգում են, որ պարտվում են մյուս առանցքային մրցակցին. Էդգար Ղազարյան

Լրահոս

Ուղիղ. Սահմանադրական դատարանը քննում է  ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումները

29/06/2026

https://www.youtube.com/watch?v=ye6ZeqUQTiE

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակները հունիսի 30-ին կհանդիպեն Դոհայում. Axios

29/06/2026

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները համաձայնության են եկել փոխադարձ հրադադարի շուրջ և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ կանցկացնեն՝ Հորմուզի նեղուցի շուրջ առկա...

Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով, որը կուսումնասիրի՝ ինչպես են օգտագործվել պետական միջոցները

29/06/2026

Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով՝ պետական միջոցների օգտագործման ուսումնասիրության համար. հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը․ «Սիրելի՛...

Իրանի և Լիբանանի խորհրդարանների խոսնակները քննարկել են Իսլամաբադի համաձայնագիրը

29/06/2026

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրին հեռախոսազրույցներ են ունեցել՝ քննարկելու Իսլամաբադի համաձայնագրի իրականացումը և...

Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

29/06/2026

Այսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը, հաղորդում է Shamshyan.com–ը։ Որոնողական աշխատանքների արդյունքում...

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական