Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուղեվարձի ստվերը փնտրեք հավաքակայանից բանկային հաշիվներ գնալու ճանապարհին. վերլուծում է Հրայր Կամենդատյանը

10/11/2024
- Տեսադարան

Երևանում 700 ավտոբուսներից գիծ է դուրս գալիս 400-450-ը։ Հարց է՝ ինչո՞ւ շարժակազմի զգալի մասը երթուղի դուրս չի գալիս, որոնց թիվը 45 է։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային «բարեփոխումների» պատճառներն ու հետևանքները վերլուծում է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

Վերգետնյա տրանսպորտից օգտվում է տարեկան 70-75 միլիոն ուղևոր։

Երևանի մետրոպոլիտենն էլ ունի խնդիր՝ կապված շարժակազմի հետ։ Երթուղի է դուրս գալիս 35 վագոն, որը պահանջարկի 75 տոկոսն է միայն։

Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է 20-22 միլիոն ուղևորի. սա 2022 թվականի տվյալ է, բայց դրանից հետո Երևանի բնակչությունն ավելացել է, իսկ մետրոյի վագոնները՝ ոչ։

Հրայր Կամենդատյանն ուղղակի արձանագրում է՝ Երևանի քաղաքապետարանում տրանսպորտի հարցերով զբաղվում են այնպիսի չինովնիկներ, որոնք այս ոլորտի հետ կապ չունեն, մասնագետ չեն, փորձառություն չունեն, դրա համար էլ ցանկացած նախաձեռնություն տապալվում է, կոլապսի առաջ կանգնում։

Նոյեմբերի 1-ից ավտոբուս կարելի է նստել միայն 100 դարամանոցով կամ QR կոդով։

Քաղաքային իշխանությունները այս «բարեփոխմամբ» իբր պայքարում են ստվերի դեմ։

Նրանք տվյալներ էին հրապարակել, ըստ որոնց՝ վերգետնյա տրանսպորտով օրական երթևեկում է 600 հազար մարդ, բայց օրական հավաքագրվում է 30 միլիոն դրամ՝ 60 միլիոնի փոխարեն։

 Նոյեմբերի 1-7-ը  հավաքագրվել է ընդամենը 213 173 300 ՀՀ դրամ, որից 57 802 200 ՀՀ դրամը էլեկտրոնային վճարումներով։ Ինչքան էլ շեշտեն էլեկտրոնային վճարման թիվը, միևնույն է, ամեն օր չգիտես որտեղ կորչող «ստվերային» 30 միլիոնը չեն կարողանում գտնել։

Իրենց նշած 213 173 300  դրամը եթե բաժանում ենք 7 օրվա վրա, ստացվում է 30 միլիոն, այն մյուս «ստվերային» 30 միլիոնը չկա ու չկա։

Հրայր Կամենդատյանը տեսանյութում պատմում է, որ ինքն ամեն օր օգտվում է հանրային տրանսպորտից և վկայում է, որ ոչ մի վարորդ ոչ մի դրամ չի գրպանում, ուրեմն որտե՞ղ է այն չհավաքագրվող 30 միլիոնը։

Մեկ այլ հարց էլ կա՝ հավաքագրված գումարները մինչև բանկային հաշիվ հասնելը, ինչպիսի՞ ճանապարհ են անցնում։ Կանխիկի մուտքագրումն այլ բան է, այդ մուտքագրված գումարը բանկային պահոց հասնելը՝ այլ բան։

«Իմ կարծիքով՝ ստվերը պետք է փնտրել հավաքակայանից դեպի բանկային հաշիվ գնալու ճանապարհին»,- նկատում է Հրայր Կամենդատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ գրառումը

Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել

Հաջորդ գրառումը

Փաշինյանի աներձագն ու ՔՊԿ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը VIP-ով մեկնել են Լոնդոն՝ ֆուտբոլ նայելու

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին. Ռոբերտ Քոչարյան

10/07/2026
Նորություններ

Արդեն պարզ է՝ դատավորը Գագիկ Ծառուկյանի գործով ինչ որոշում պիտի կայացնի. Արեգնազ Մանուկյան

07/07/2026
Նորություններ

Չեմ հիշում որևէ գործ, որն այս կարգի մտացածին լինի. ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի մեծ սիրարահարի անձնական վերաբերմունքի հետ. Տոնոյան

07/07/2026
Նորություններ

Քննարկումներ են սկսվելու 2027-ին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ. նախարար

30/06/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի աներձագն ու ՔՊԿ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը VIP-ով մեկնել են Լոնդոն՝ ֆուտբոլ նայելու

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական