2022 թվականին Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 14 միլիարդ դոլար, որից արտահանման բաժինը՝ 5,5 միլիարդ, ներմուծմանը՝ 9 միլիարդ։
2021-ին Հայասատնի 5 գործընկերների շարքում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը։ Ապրանքաշրջանառության առյուծի բաժինը ագրոպարենային ապրանքներն են։
Ռուս-ուկրաինական բախումը մեզ համար որոշակիորեն բարենպաստ պայմաններ ստեղծեց. Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճեց 1,5 միլիարդ դոլարով, ներմուծումը նույնպես աճեց 37 տոկոսով։
Այս թվերի հետևում մարդիկ են, ընտանիքներ, մի ամբողջ երկրի ու ժողովրդի պարենային անվտանգության հարցը. նկատում է տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը։
Սպառողական նվազագույն զամբյուղի, ամենօրյա օգտագործման մթերքի մասին ժողովուրդը պետք է իմանա՝ ինչ է սպասվում իրեն։
«Փաշինյանն ԱԺ-ում բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է եկել։ Սա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հետևանքներ է ունենալու։ Ռուսաստանի նման տոտալիտար երկիրը հակընդդեմ քայլեր է կատարելու, իսկ մենք կկանգնենք լուրջ վտանգների առաջ։ Հացահատիկի 300 հազար տոննայի 99 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանից։ Հացը մտնում է բոլոր ընտանիքներ։ Ենթադրենք Ռուսաստանը վճռում է, որ այլևս հացահատիկ չի արտահանելու Հայաստան։ Ի՞նչ ենք անելու։ Իսկ որ այդպես կանի, մի վայրկյան անգամ չկասկածեք։ Մենք որտեղի՞ց ենք հաց ստանալու, Վրաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը հացահատիկ չունեն։
Ցորենի արտահանմամբ Ռուսաստանը խոշոր խաղացող է։
Մյուսը՝ բուսական յուղերը։
Հայաստանի բնակչության 23 տոկոսն աղքատ է, ամեն օր օգտագործում է հաց ու բուսայուղ։
Հայաստան ներմուծվող բուսական յուղի խմբաքանակը 27.200 տոննա է, դրանից 25.700 տոննան ներմուծվում է Ռուսաստանից։ Թռչնամսի 41 տոկոսը, կաթնամթերքի՝ 31 տոկոսը բերում ենք Ռուսաստանից»,- պատկերը թվերով է ներկայացնում տնտեսագետը։
Պարենի ու առաջին օգտագործման սննդամթերքի այս ցուցանիշներով կարելի՞ է արկածախնդրության գնալ. հարցնում է Հրայր Կամենդատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում