Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը.
ժամը 10-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում թշնամու դիվերսիոն խումբը թիրախավորել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան:
«Ոստիկանության ծառայողները անտառային այդ ճանապարհով հերթական հերթափոխն էին իրականցնում: Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը ներթափանցել է և կրակ բացել ոստիկանների ուղղությամբ: Ցավոք ունենք 3 զոհ», – ասում է ԱՀ ՆԳ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել են փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում: Նա տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն:
«Առավոտյան հանրապետական բժշկական կենտրոն ընդունվեց 1993 թ-ին ծնված տղանմարդ միշարք վիրավորումներով: Բարձրացվել է վիրահատարան: Կյանիքն վտանգ չի ղսպառնում : Հիվանդն իր բուժումը կշարունակի վերակենդանացման բաժանմունքում», – ասում է ՀԲԿ տնօրեն Մհեր Մուսայելյանը։
Ադրբեջանը շտապել է կատարվածի մեջ մեղադրել հայկական կողմին: Պետական եւ պետությանը ենթակա մեդիառեսուրսը ակտիվ այն թեզն է շրջանառում, թե կանխել են Հայաստանից Արցախ զենքի տեղափոխումը:
«Սա բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Նրանք էլ լավ գիտեն, որ անցնում էին ոստիկաության ծառայողներն իրենց ծառայությունն իրականացելու համար», – ասում է ԱՀ ՆԳ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։