Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անմիջական ազդեցություն են ունենում հայ հայամայնքերի, հայկական գաղութների վրա. ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների այսօրվա ասուլիսին ասաց Հակոբ Բագրատունին։
2012 թվականից Սիրիայում պատերազմները չեն դադարում։ Սիրայի այսօրվա իշխանությունների կարգավիճակը դեռ հստակ չէ։ Սիրայում կրոնական ու էթնիկ տարբեր շերտեր կան, որոնք դրսի ուժերի ազդեցության տակ են հայտնվում։
Սիրիայում անպատժելիությունն է իշխում, էթնիկ զտումները շարունակվում են։ Երկիրը մասնատելու, բաժան-բաժան անելու գործընթաց է տեղի ունենում։
Նախադեպը կա՝ Գազան։
Իսրայելի ձգտումը ոչ միայն Գազան գրավելն է, այլև պաղեստինյան հարցը փակելը՝ պաղեստինցիներին փոխադրելով արաբական աշխարհ կամ սփռելով աշխարհով մեկ։ Սա ևս անպատժելիության, ամենաթողության սկզբունքնով է իրականացվում՝ հիմքում ցեղասպանության գործոնն է։
Մանրամասները՝ տեսանյութում.