«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Մատնեդարանի հետ կազմել է «Մատյան մարդասիրաց» մագաղաթե մատյանը, որն ամփոփում է «Ավրորայի» հերոսների ու բոլոր դափնեկիրների պատմությունները։
Դրանք գրված են ձեռագիր. մատյանը կազմվել է միջնադարյան մագաղաթե մատյանների օրինակով։
2022 թվականին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները «Մատյան մարդասիրացը» ներկայացրել են Վատիկանում։ Մատյանը մշտապես մնում է Մատենադարանում. այն մեկ ամիս կցուցադրվի Արցախի ձեռագրերի սրահում։
«Ավրորայի» 2022 թվականի դափնեկիր Ջամիլա Աֆղանիի պատմությունը նկարազարդվել է։ Ծաղկողները Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաներն են, որոնք առաջին անգամ են աշխատել մագաղաթի վրա։
Ջամիլա Աֆղանիի պատմության նկարազարդումն այնքան է ոգևորել նախագծի հեղինակներին, որ նրանք պատնի ծաղկողներին առաջարկել են նկարազարդել նաև մյուս պատմությունները։ Աշխատանքը կսկսվի հաջորդ շաբաթ։
«Մատյան մարդասիրացը» 21-րդ դարում հայ մատենագրության բոլոր ավանդույթների պահպանմամբ ստեղծված միակ մատյանն է։