Ընթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսներին GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի իրականացրած հարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը լիովին դրական է գնահատել հարցման մասնակիցների միայն 9 տոկոսը։ Ավելի շուտ դրական գնահատել է 15.5 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 19,1 տոկոսը։ Նիկոլ Փաշինյանի աշխատանքն ընդհանրապես բացասական է գնահատել հարցվածների 46,5 տոկոսը։
Ինչպես այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը, հաջորդ հարցով ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվել են՝ Հայաստանում քաղաքական իրավիճակը կայո՞ւն է. 6,4տոկոսը պատասխանել է, որ լիովին կայուն է, ավելի շուտ կայուն է՝ նշել է 16,5 տոկոսը: 16,7 տոկոսի կարծիքով Հայաստանում քաղաքական իրավիճակը ավելի շուտ կայուն չէ, իսկ 56,3 տոկոսի կարծիքով՝ ընդհանրապես կայուն չէ: