Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում կա Արարատ, և դա Արարատ խոշորացված համայնքն է և Արարատի մարզն է, բայց Արարատ սար Հայաստանում չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե դա դուք չեք նկատում և մենք չենք նկատել, դա ընդամենը մի բանի մասին է վկայում, որ պետություն և չպետություն հասկացությունների միջև սահմանազատում իրականացրած չի եղել, և մենք դա իրականցրել ենք, որովհետև մենք պետություն ենք, մենք Հայաստանի Հանրապետությունն ենք»,- ասել է Փաշինյանը:




