ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում՝ անդրադառնում է ՄԱԿ-ի ԱԽ նիստում ԼՂ հարցի քննարկման հնարավոր ելքերին։
«Հավատացեք՝ Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը։ Դրանում չկասկածեք։ Ադրբեջանը կմտնի նման առևտրի մեջ»,-ասում է Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով, դա կլինի մեծ հարված հայկական կողմի համար, վերջ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ձգտմանը։ Նաև ընդգծում ՝ հանկարծ հայկական կողմի մտքով չանցնի մտնել նման առևտրի մեջ։
«Մենք սրա տակից երբեք չենք կարող դուրս գալ։ Հայաստանի իշխանությունների մտքով հանկարծ չանցնի, որ Նյու Յուրքում գնան նման քայլի»,-ասում է Օսկանյանը։
Նախկին նախարարն ընդգծում է, որ Հայաստանը պետք է Նյու Յորքում կարողանա իր վերահսկողության ներքո պահել ողջ գործընթացը, որպեսզի դրական ակնկալիքները հերթական մղձավանջի չվերածվեն։ ԱԳ նախկին նախարարը հույս է հայտնում, որ Հայաստանը նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ մշտական ու ոչ մշտական անդամ երկրների հետ, որպեսզի ունենան նրանց աջակցությունը։