Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կգա այն օրը, երբ արցախցին կփարվի Արցախին ու կասի՝ ներիր ինձ, Արցախ

Արցախի թեմը նախաձեռնել է հանդիպումներ արցախցիների հետ։ Նպատակը համախմբվելն է, միմյանց խնդիրները լսելը, ելքեր գտնելը, կողք կողքի կանգնելն ու Հայաստանում մնալը։ Միայն Մայր Հայրենքիում ապրելով ու պայքարելով է  հնարավոր վերադառնալ Արցախ։ Արցախցիները հավատում են, որ եթե աշխատեն, ձեռքները ծալած չնստեն, չհամակերպվեն իրավիճակի հետ, անպայման կվերադառնան Արցախ։

Թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին հանդիպումը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱԺ նախկին նախագահները, ՄԻՊ-ը նույն համոզմունքն ունեն՝ չի կարելի ընկճվել. պայքարի ճակատները շատ են՝ ներքին ու արտաքին։ Ներքին ու արտաքին թշնամիների նպատակը մեկն է՝ հեռացնել արցախցիներին նաև Հայաստանից. չկա արցախցի, չկա Արցախի խնդիր։ Ուստի, ի հեճուկս թշնամիների՝ պետք է ամեն ինչ անել Հայաստանում մնալու, պայքարելու, պահանջատեր լինելու, միջազգային հարթակներում Արցախի խնդիրը բարձրացնելու համար։

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրն է։

Օրվան ընդառաջ՝ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կազմակերպած հանդիպմանը հնչեցին շնորհավորանքներ. Արցախը կա, արցախցին կա։ Ե՞րբ նորից կմիանան նրանք. ժամանակը ցույց կտա։ Միայն թե չպետք է ընկրկել, հիասթափվել։ Գործել է պետք բոլոր հարթակներում։

Մանրամասները՝ տեսանյութում