Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լևոն Քոչարյանն իրեն կալանքից ազատող մանդատի համար երդվեց

ԱԺ հերթական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, «Հայաստան» խմբակցության ցուցակով ըստ հաջորդականության, դարձավ ԱԺ պատգամավոր։

Նա երդվեց եւ ստանձնեց իր պարտավորությունները:

Նշենք, որ ԿԸՀ որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին:

Քանի որ Արմեն Չարչյանը հրաժարվեց մանդատից ու անցավ «Իզմիրլյան» բկ-ում իր բժշկական գործունեությանը, և «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ  ներկայացրին  ԿԸՀ, ցուցակի հաջորդական անունը դարձավ Լևոն Քոչարյանը։

Պատգամավորական անձեռնմխելիությունն էլ նրան ազատեց կալանքից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերյան բողոքի ցույցերի ժամանակ նա ձերբակալվել և կալանավորվել էր ոստիկաններին ծեծելու մեղադրանքով։