Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչի՞ է 20 օրից ավել էսքան մարդ դուրսը նստած, ու ցինիկաբար ասում են՝ մենք ձեզ ուզում ենք փրկենք

28/11/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլորը միասին մեր դուռը փակել են, ու փոխնախարար Դանիել Դանիելյանն ասում է՝ բա ո՞նց անենք, լավ, որ ձեր դուռը բացենք։ Դատարանից մի հատ թուղթ բերեք, որ ես խաղաթուղթ ունենամ, էդ դուռը կարողանամ բացեմ. ասում է 3 շաբաթ նստացույցի մեջ գտնվող «Գոյ» թատրոնի դերասան Գուրգեն Սարգսյանը։

Դատական գործընթացը տեղից չի շարժվում արդեն 1,5 տարի։  «Գոյը» Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու կառավարության որոշումը վիճարկվում է դատարանում, դատարանի որոշումը դեռ չկա, բայց «Գոյի» գույքն արդեն անցել է Սունդուկյան թատրոնին, դերասանների առաջ հարազատ թատրոնի դուռը փակ է, մուտքն արգելվում է։

«Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պատռել է 35 տարվա թատրոնի պաստառները, կարծես այդպիսի թատրոն չի էլ եղել։ Այդպես ադրբեջանցիներն են հայկական խաչքարերը ոչնչացնում, որ վերացնեն հայկական հետքերը»,- համեմատում է Գուրգեն Սարգսյանը։

Դեկտեմբերի 8-ին  «Գոյի» տարեդարձն է։ Դերասանները հենց նստացույցի վայրում՝ փակ դռների առաջ, ներկայացում են խաղալու։ Իսկ հետո միգուցե նստացույցի վայրը փոխեն, այն շարունակեն ԿԳՄՍ նախարարության առաջ։

Բանակցություններ են եղել նախարար Ժաննա Անդրեասյանի հետ. ՊՈԱԿ-ից ՍՊԸ դառնալու առաջարկի շուրջ կարծես ընդհանուր հայտարարի են եկել։ Նախարարն անգամ ասել է, որ կարող են պետական ֆինանսավորումը պահպանել, փողը խնդիր չէ։ Բայց սրանք միայն խոսքեր են, գործնականում ոչինչ չի արվել։

Դերասանները համոզված են, որ խնդիրը բեմն է, գույքը. որոշման հեղինակներն ու կատարողները չեն ուզում, որ «Գոյը» տնօրինի իր բեմն ու գույքը։ Բայց 1,5 տարվա մեջ «Գոյի» բեմը չի գործածվել, ոչ մի բեմադրություն այդտեղ չի արվել։ Անգամ ուսանողները, տարբեր սերնդի ռեժիսորներ խուսափում են այդ բեմում փորձ անել, որովհետև իրենց ընկերները դրսում պայքարում են հենց այդ բեմ վերադառնալու համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դեսպան Քվինը հայ աշխատակիցներին հյուրասիրել է իր ձեռքով պատրաստած թխվածքով

Հաջորդ գրառումը

«Վրացական երազանքի» կառավարությունն բացահայտ հայտարարում է ԵՄ-ի հետ բանակցություններից հրաժարվելու մասին

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Դավիթն անմեղ է, նա վախենալու ոչինչ չունի. Քրիստինե Հակոբյան

29/10/2025
Տեսադարան

Հենց ինքնաթիռի դռնից դուրս եկավ, տարան, ասաց՝ ես ձեզ սպասում էի. Նարեկ Մալյան

29/10/2025
Տեսադարան

Նիկոլը բոլորին անուն է  կպցնում՝ ռսի ագենտ են, Նիկոլն ընդդիմության միջից մարդ է գողանում. Արմեն Աշոտյան

29/10/2025
Տեսադարան

Սրբուհի Գալյանն անընդունելի է համարում հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումը

27/10/2025
Հաջորդ գրառումը

«Վրացական երազանքի» կառավարությունն բացահայտ հայտարարում է ԵՄ-ի հետ բանակցություններից հրաժարվելու մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական