Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական հետախուզությունը կարողացել է հավաքագրել մարդկանց, դնել մեր գլխին ղեկավար. մտավորական

11/03/2025
- Նորություններ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «Թեքեյան» կենտրոնում մարտի 11-ին անց է կացվել Արցախի հարցով համաժողով, որը կազմակերպել էր արցախցի արձակագիր, վավերագրող Բակուր Կարապետյանը։ Նա հանկարծակիի եկավ, որովհետև նախորդ օրերին 100-ից ավելի մտավորականների հատուկ հրավեր էր ուղարկել, բայց համաժողովին  ներկա էին քչերը։

Մտավորականները բոլոր ժամանակներում հանրության շարժիչ ուժն են, խիղճը։ Մտավորականն իր հետևից տանում է ժողովրդին, նրա խոսքը համախմբող ուժ ունի, անաչառ է, համարձակ, անկաշառ։ Բարոյազրկման, արժեզարկման, հոգեբանական ճնշումների մեր օրերում մտավորականների մեծ մասն ապրում է լուռ ու համակերպված իրավիճակի հետ։

Մտավորականների համաժողովը նախաձեռնելու՝ Բակուր Կարապետյանի նպատակը  իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելն է, մտավորականների միասնական հարթակ ստեղծելն ու համախմբվելը՝ որպես հակակշիռ իշխանությունների միանձնյա որոշումների ու ապազգային քաղաքականության։

Մեր գերիների վիճակն  օրհասական է, նրանց վերադարձի հարցն իշխանությունների օրակարգում չկա, բայց հարկ է, որ այն մտավորականների համար առաջնահրթություն լինի։ Համաժողովի մասնակից Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝  յուրաքանչյուր ոք պետք է իր տեղում աշխատի, բոլոր ջանքերը գործադրի. հատկապես որ իշխանությունների վրա հույս դնել չենք կարող, Ալիևն էլ իրեն անպատժելի է կարծում։

Համաժողովին քննարկվեցին նաև ներքաղաքական հարցեր, որովհետև դրանցից են բխում մեր բոլոր խնդիրները, բոլոր աղետները։

Համաժողովին ներկա էին համարձակ մտավորականները, ովքեր չեն վախենում աշխատանք ու աշխատավարձ կորցնելուց, քաղաքական հաշվեհարդարներից ու հետապնդումներից։ Ի վերջո, բոլորն են հասկանում, որպեսզի Արցախի ու այսօր արդեն նաև Հայաստանի խնդիրները առաջ քաշվեն հայկական շահի պաշտպանության դիրքերից, ուրեմն պետք է փոխվի բանակցողը, օրվա իշխանությունները պետք է հեռանան։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սարեր մի՛ բարձրացեք. բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ սարերում ձնահյուսի վտանգ կա

Հաջորդ գրառումը

Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի առաջարկին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի առաջարկին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական