Արմեն Աշոտյանի գործով դատական հերթական նիստից առաջ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում կրկնեց իր համոզմունքը՝ Աշոտյանը բանտարկված է, դատական գործը հարուցված է միայն նրա համար, որ նա Աշոտյանն է։
Չկա մեղադրանք, բայց կա մեղադրյալ։
«Արմեն Մուրադյան, ես սպասում եմ շնորհակալական նամակին, որ Աշոտյանի օրոք կարողացել եք շուկայականից մատչելի գներով ձեռք բերել գույք, որտեղ ձեր աշխատակիցները կարող են հանգստանալ»,- Երևանի բժշկակական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին դիմեց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա պնդմամբ ոչ թե պետք է Արմեն Աշոտյանի նկատմամաբ խափանման միջոց կալանքը փոխարինվի տնային կալանքով, այլ նա պետք է արդարացվի ու ազատ արձակվի։
Մանրամասները՝ տեսանյութում