«Զարյադկեն նստել ա, տեսախցիկը չի նկարում». փաստաբանին ծեծելու «արարողությունը» չի նկարահանվել

Գլխավոր դատախազը լռում է, փաստաբանները չեն լռելու, թույլ չեն տալու, որ փաստաբանին ծեծի ենթարկելու երկրորդ դեպքը մարսվի։
Եվրոպական դատարանը Հայաստանում ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ դիտարկումներ է արել։
«Եթե ոստիկանները ցուցմունք տան, թե այսինչ փաստաբանն իր գլուխը խփել է պատին, հետո սեղաններին, որպեսզի ինքն իրեն վնաս տա, իրենք էլ ձեռնաշղթա ենք հագցրել, որ կանխենք այդ ամենը, մենք չենք հավատալու դրան»,- Եվրոպական դատարանի արձագանքը հայաստանյան արդարադատության վերաբերյալ մեջբերեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ոստիկանությունում փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծել են, ձեռնաշղթա հագցրել՝ առանց ձերբակալելու մասին ծանուցում ներկայացնելու։ Փաստաբանն իր մանսագիտական պարտականությունները կատարելու համար է գտնվել Ոստիկանության կենտրոնական բաժանմունքում։ Տեսել է, որ իր պաշտպանյալին ոստիկանները ծեծում են, միջամտել է, ծեծը կանխել, փոխարենը ինքն է բռնության ենթարկվել։
Հետաքրքրիր է, որ ծեծին մասնակցած պարեկները, որոնց հագուստին տեսախցիկ է ամրացված, չեն նկարահանել ծեծի «տեսարանը»։
«Թող նկարահանեին, բերեին աչքներս մտցնեին, ասեին՝ ձեր փաստաբանը ոչ օրինաչափ գործողություն է իրականացրել, մենք էլ ուժ ենք կիրառել։ Ո՞ւր է տեսանյութը, չկա, չեն նկարել։ Ասել են՝ զարյադկան նստել է, չենք նկարել»,- պատմում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Մանրամսաները՝ տեսանյութում.
