Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երվանդ Քոչարի թանգարանում 21 նկարից 7-ն անհետացել է. Ռուբեն Քոչարը հետաքննություն է պահանջում

20/11/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

1984 թվականին նա Երվանդ Քոչարի նորաբաց թանգարանին է հանձնել իր սեփականություն հանդիսացող 21 ստեղծագործությունները։ Չի նվիրել, հանձնել է՝ ցուցադրության համար։

Երվանդ Քոչարի կինը՝ Մանիկ Մկրտչյանը, ամուսնու ժառանգունը բաժանել էր 3 որդիների միջև։

21-ը բաժին է հասել ինձ. պատմեց Ռուբենը։

Երբ թանգարանը բացվում է, Ռուբեն Քոչարն իր սեփականություն հանդիսացող 21 նկարը հանձնում է թանգարանին՝ կնիքով ու ստորագրությամբ։ Թանգարանի տնօրենն իր մայրն էր՝ Մանիկը, իսկ ֆոնդապահը՝ նրանց հարսը՝ Լալա Մարտիրոսյան-Քոչարը։

Ռուբեն Քոչարը մեծ մասամբ ապրել է արտերկրում, երբ մի օր եկել է Հայաստան, գնացել է իր հոր թանգարան։

Տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը դուռը բաց արաց ու ասաց՝ ինչո՞ւ ես եկել, դու Քոչարի թանգարանի հետ ի՞նչ կապ ունես. պատմում է Ռուբեն Քոչարը։

Ռուբեն Քոչարի ու Լալա Մարտիրոսյան-Քոչարի հարաբերությունները բարիդրացիական չի կարելի համարել։

2023-ի դեկտեմբերին Ռուբեն Քոչարը դիմել է թանգարանին, որ իր 21 նկարները հետ ստանա, քանի որ ցանկացել է Երվանդ Քոչարի 125 ամյակի առիթով դրանք ցուցադրել արտերկրում։

Թանգարանից ներկայացրել են նկարների ցանկը։ 21 նկարից 7-ը բացակայում է։

«Դրանք թանգարանում չեն, իսկ թե որտեղ են, հայտնի չէ։ Դիմել եմ կառավարությանը, քանի որ այդ նկարները Երվանդ Քոչարի թանգարանինը լինելուց բացի, ազգային արժեք են, պահպանվում են պետության կողմից։ Գործը գնացել է Քննչական կոմիտե, որտեղից արդեն 9 ամիս ոչ մի ձայն չկա»,-պատմեց Ռուբեն Քոչարը։

Նա մեղադրում է իր հարսին ու պահանջում, որ հետաքննություն անց կացվի՝ պարզելու, թե որտեղ են 7 նկարները։ Դրանցից մեկը, պարզվում է, Մոսկվայի հայկական եկեղեցում է կախված։ Ինչ-որ բարերար է նվիրել։

Ինչպե՞ս է Երվանդ Քոչարի թանգարանից այդ նկարը հայտնվել Ռուսաստանում, ո՞վ է թույլատրել, ո՞վ է այն վաճառել ինչ-որ բարերարի և ի՞նչ իրավունքով. հարցնում է Ռուբեն Քոչարը։

Մանրամասները՝ տեսանյութում.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ և ՌԴ կառավարությունները համաձայնագիր կստորագրեն

Հաջորդ գրառումը

Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչը կժամանի Հայաստան

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Դավիթն անմեղ է, նա վախենալու ոչինչ չունի. Քրիստինե Հակոբյան

29/10/2025
Տեսադարան

Հենց ինքնաթիռի դռնից դուրս եկավ, տարան, ասաց՝ ես ձեզ սպասում էի. Նարեկ Մալյան

29/10/2025
Տեսադարան

Նիկոլը բոլորին անուն է  կպցնում՝ ռսի ագենտ են, Նիկոլն ընդդիմության միջից մարդ է գողանում. Արմեն Աշոտյան

29/10/2025
Տեսադարան

Սրբուհի Գալյանն անընդունելի է համարում հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումը

27/10/2025
Հաջորդ գրառումը

Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչը կժամանի Հայաստան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական