Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Երբ օրենքն իշխանությանը չի վերաբերում, միայն ընդդիմությանն է վերաբերում, օրենք չի, հաշվեհարդար է

«Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որին ազգը գնում է»․ 2023 թվականի ապրիլի 4-ին, ԱԺ-ի մոտ «Միասին» շարժման հանրահավաքին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

6 ամիս հետո բռնության կոչ հնչեցնելու համար  Հրանտ Բագրատյանին մեղադրանք  է առաջադրվել։

Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել դատական նիստ։ Այն հետաձգվել է մինչև նոյեմբերի 28-ը։

Երկրից բացակայելու արգելքը Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատավորը վերացրեց։

Բագրատյանը դատարանի դահլիճում ասաց, որ երկրից չբացակայելու խափանման միջոց կիրառելն իր նկատմամբ  խիստ վիրավորական է. «Ես պետք է խնդրեմ վերացնեք այդ խափանման միջոցը։ Ամոթ է, ամոթ։ Ում դեմ եք խափանում, ինչն եք խափանում։ Ձեր առջև կանգնած է Հանրապետության հիմնադիրներից մեկը, մի կողմ թողնենք գործի էությունը, եկեք հասկանանք` ում հետ, ոնց եք խոսում։ Ես չեմ ընդունում, իմ ամբողջ էությունը չի ընդունում, երբ որ մեկն ինձ ասում է խափանման միջոցի մասին։ Ես անկեղծ ասած վիրավորական եմ համարում խափանման միջոցի առկայությունը»։