Բյրուսովի անվան համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանը, որին հեռացրել են բուհից քաղաքական ոչ իշխանամետ հայացքների համար, այսօր բերման է ենթարկվել։
Մինչ այդ, նա տեսանկարահանել է ու մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը հայտնի է ընդգծված իշխանամետ դիրքորոշմամբ, այսօր խորհրդի նիստ է հրավիրել, որը լրատվամիջոցների կողմից չի լուսաբանվել։ Ցոլակ Ակոպյանի հետ ԵՊՀ-ում է եղել նաև լրագրող Դավիթ Սարգսյանը, որը կանգնել է նիստերի դահլիճի դռան մոտ ու կոչ արել համալսարանականներին Արցախի հանձնման հանցակիցը չլինել, չհամաձայնել այն որոշումների հետ, որոնք ընդունելու համար էլ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր խորհրդի նիստ է գումարել։ Ըստ Դավիթ Սարգսյանի՝ այդ որոշումներ են՝ Արցախը հայկական չէ, ԵՊՀ-ն չի մասնակցելու դասադուլներին։
Մանրամասները՝ տեսանյութում.