Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Եթե ինքնավարության մասին ենք խոսում, ուրեմն  նույնիսկ Օսկանյանն է ընդունում Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը. Փաշինյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պարբերաբար հայտարարում է, որ բանակցային գործընթացում հնարավոր է բեկում մտցնել, օրակարգ բերել հայանպաստ հարցեր, առաջ քաշել Արցախի ինքնորոշման հարցը։ Իր վերջին տեսաուղերձում դիվանագետը խոսեց նաև ինքնավարությունից, որ նույնիսկ Խորհրդային տարիներին Արցախը չի եղել Խորհրդային Ադրբեջանի կազմում։

Azg.am-ի թղթակից Անի Ղազարյանը հենց այս հարցն ուղղեց Փաշինյանին՝ արդյո՞ք նա չի մտածում փորձառու դիվանագետի համոզմունքները հաշվի առնել, մանավանդ որ Օսկանյանը վկայակոչում է օտարազգի մասնագետների ու դիվանագետների տեսակետներն Արցախի հարցում։

Փաշինյանն ասաց, որ եթե Օսկանյանը շեշտում է ինքնավարությունը, ապա դա նշանակում է՝ ինքնավարություն Ադրբեջանի կազմում։

«Օսկանյանն ընդնո՞ւմ է, որ իր բանակցային տրամաաբնությունը եղել է ԼՂ-ի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում, և ինքը, փորձառու դիվանագետ լինելով,  չի կարողացել հասնել դրան»։

Մանրամասները՝ տեսանյութում.