Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիմաշը՝ Երևանում. 6 օկտավա և 8 կիսատոն ձայնի սարսռեցնող հմայքը

01/05/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ շլացնում է ոչ թե շոուն, այլ արտիստը, որի համար շոուն ընդամենը միջավայր է, մթնոլորտ, տրամադրություն։

Հայտնի ղազախ երգիչ Դիմաշ Կուդայբերգենն առաջին անգամ Հայաստանում էր։ Նա ելույթ ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Stranger ծրագիրն առաջին անգամ էր ներկայացնում օտար երկրում, ու հենց Հայաստանից էլ սկսեց իր շրջագայությունը։

Դիմաշը 28 տարեկան է, թվում է, թե Հայաստանում նրա երկրպագուները պետք է լինեն երիտասարդներն ու պատանիները, բայց զարմանալիորեն նրա կերպարն ու երգերը մեծ մասամբ հավանում է միջին ու ավագ սերունդը։

Մարզահամերգային համալիրում Դիմաշին տեսնելու և լսելու էր եկել ինտելեկտուալ հասարակությունը։ Մեծ դահլիճը լեփ-լեցուն չէր, ցավալիորեն ազատ տեղերը քիչ չէին, բայց, ինչպես հայտնի դարձավ Azg.am-ին, պատճառը տոմսերի բարձր գինն էր։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ մեր երկրում որակյալ արվեստը գնահատողներն ունևոր, ապահովված մարդիկ չեն։ Դիմաշի համերգների տոմսերը ոչ մի երկրում էժան չեն, բայց մենեջմենթի նույն տրամաբանությամբ Հայաստանում գործելու սկզբունքը կարելի էր վերանայել։ Եվ այդ դեպքում մարզահամերգային համալիրը շատ ավելի մարդաշատ կլիներ։

Դիմաշի համերգին եկել էին նրա արվեստի իսկական երկրպագուները, նրանք, ովքեր հետևում են երգչի շրջագայություններին, նոր ձայնագրություններին, լավ գիտեն նրա երկացանկը։

Դիմաշի համերգին Վրաստանից Երևան էին եկել նրա երկրպագուները, գնել էին ամենաթանկ տոմսերը, որպեսզի արտիստին տեսնեն շատ մոտիկից՝ առաջին շարքերից, նրա ինքնագիրը վերցնեն, լուսանկարվեն նրա հետ։

Դահլիճը բազմազգ էր։ Դիմաշին լսելու էին եկել լեհեր, ռումինացիներ, ֆրանսիացիներ, ռուսներ, ղազախներ, հրեաներ, վրացիներ. մեծ մասամբ՝ միջին ու ավագ սերնդի կանայք, որոնք հագել էին նրա նկարով շապիկներ, բաճկոններ և անգիր երգում էին նրա երգերը՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերե, չինարեն։

Դիմաշը Երևան էր եկել ընտանիքի անդամների հետ, որոնք իր հետ հավասարապես աշխատում են տարբեր նախագծեր կազմելիս ու երգչի նեցուկն են։

Արտիստը 5 անգամ զգեստափոխվեց, լույսեր, հրավառություն, կրակներ, գույներ, փոքրիկ տեսաֆիլմեր, նվագախումբ, բեք-վոկալ, պարախումբ, մենակատարներ. Strаnger համերգային նախագիծը տևեց 4 ժամ, Դիմաշը երգեց 3,5 ժամ՝ հանդիսատեսին պարգևելով նախ և առաջ իր բացառիկ տաղանդի արգասիքը՝ յուրօրինակ ձայնը վայելելու հնարավորությունը։

Ղազախ երգիչը համերգային ծրագրում ներկայացրեց իր ազգային նվագարանները ոչ միայն բեմի վրա, այլև փոքրիկ տեսանյութերով՝ ինչպես են դրանք ստեղծվել, որ դարում, ինչ ճանապարհ են անցել։ Ընդհանրապես նա ունի ազգային մշակույթի խոր գիտակցում ու իր գործունեությունը խարսխել է հենց ղազախական ավանդույթների, պատմության ու մշակույթի վրա։

Սա նաև ճիշտ դիվանագիտություն ու քարոզչություն է, ինչին անդավաճան հետևում է Դիմաշ Կուդայբերգենը։

Հայ հանդիսատեսին անակնկալ մատուցեց. երգեց Կոմիտասի «Սարերի հովին մեռնեմ» երգը։ Խոսեց դուդուկի մասին։

Ի դեպ, համեգից հետո նա հանդիպել է ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանի հետ, որը նրա համար նվագել է «Սարերի հովին մեռնեմ» մեղեդին ու իր դուդուկը նվիրել Դիմաշին։

6 օկտավա և 8 կիսատոն բացառիկ տիրույթով եզակի երգչի Strаnger նախագիծը կվայելեն աշխարհի ևս 18 երկրում։ Հայաստանից հետո Դիմաշը մեկնելու է Թուրքիա, Մալազիա, Ֆրանսիա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ ազգային ռամկավար կուսակցության հիմնադիր համագումարը (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Հիմա ես եմ ձեր վրա մուննաթ գալիս՝ ձեզնից ի՞նչ իշխանություն, որ 1 տոննա կոկաին են անցկացրել Հայաստանով. Ագնեսա Խամոյան

12/05/2025
Տեսադարան

Շուշին հանձնեցին. Շուշին այսօրվա իշխանության ձեռքի գործն էր. Իգոր Սարգսյան

09/05/2025
Տեսադարան

Ինձ սպառնում է 5 տարվա կալանք,  իսկ կոռուպցիոներն իր համար ֆռֆռում ա. Մեսրոպ Մանուկայն

08/05/2025
Տեսադարան

Նոր Նորքի թաղապետին Ավինյանն աշխատանքից չի հանել, որովհետև նրան շանտաժ են արել. Արթուր Չախոյան

08/05/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԺ ամբիոնից տարածված է Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն. Զարուհի Փոստանջյան

13/05/2025

Ի պատասխան` 11.05.2025 թվականի ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից տարածված, Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ կեղծ տեղեկատվության Երեկ` 11.05.2025 թվականին, ՀՀ քննչական կոմիտեի...

ԿարդալDetails

Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները առաջին անգամ ցուցադրվում են Գյումրիում

13/05/2025

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան» Կաննում կներկայանա իր տաղավարով

13/05/2025

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական