Ալիևի վերջին ելույթը բացահայտ պահանջ էր, ըստ որի՝ Հայաստանը ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ պատրաստակամ պետք է լինի վերադարձնելու, այսպես կոչված, անկլավները։
Դրանք միլիմետր առ միլիմետր գիտի գեներալ Խաչատուրովը, դրանց ստրատեգիական նշանակությունը գիտի գեներալ Խաչատուրովը։
Հիմա, երբ միջազգային որևէ երաշխիք չի գործում, անգամ Կարմիր Խաչի բուժառուին ահաբեկչական Ադրբեջանն առևանգում է օրը ցերեկով, ավելի առաջնային պլան են գալիս անհատները, որոնք կարող են բեկում մտցնել իրավիճակում։ Այդ անհատներից է Գրիգորի Խաչատուրովը, որը անկալվների՝ այսինքն Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններին կարող էր և կարող է դեմ կանգնել և՛ որպես գեներալ, և՛ որպես քաղաքացի»,- կալանավորված գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնության հրավիրած քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.