Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գուցե դիզվառելիքի կամ ռազմամթերքի ապօրինի վաճառք է եղել, պետական դավաճանություն, իսկ գուցե թմրամիջոցների ապօրինի շրջանառություն. 15 զինվորների սպանության վարկածները

03/07/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չարեց, որ ծնողների կասկածները փարատվեն, Փաշինյանի հետ հանդիպումից հետո ծնողների հիասթափությունը մեծ է եղել, իսկ վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ վստահություն չկա. Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգական դեպքի առնչությամբ  այսօր ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

Կապիտանի ցուցմունք տալու գործընթացը ավարտված է, առերեսումներ են եղել ոչ միայն նրա, այլև մյուս մեղադրյալների հետ։ Առաջիկայում էլի կլինեն մեղադրյալներ։ Կան պաշտոնյաներ, որոնք դուրս են մնացել քրեական պատասխանատվության գործընթացից։

Ողջ մնացած  զինծառայողների ցուցմունքների միջև ընդհանրություն չկա, հակասությունների կծիկ է, նրանց պատմածները չեն համապատասխանում անգամ ժամային առումով. հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Դատաբժշկական նոր փորձաքնությունների արդյունքները, ըստ փաստաբանի, հայտնի կլինեն հուլիսին, ու նախաքննությունն այդպիսով կավարտվի։ Ապրիլի 27-ին և հունիսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում սպանված 15 զինծառայողների ծնողների և Նիկոլ Փաշինյանի միջև փակ հանդիպումներ են տեղի ունեցել։ Պայմանը եղել է, որ փաստաբան Նորիկյանը չպետք է մասնակցի այդ հանդիպումներին, այդ պատճառով էլ նա դրանց մասին տեղեկություններ հայտնել չի կարող։

«Տուժողների մոտ խորացել է տպավորությունը, որ վարույթ իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չեղավ դեպքի առնչությամբ այլ վարկածների ուսումնասիրմանը։ Այդ պատճառով էլ ծնողները կասկածում են՝ թշնամու կողմից դիվերսիա՞ է եղել, թե դիտավորյալ սպանություն՝ կապված դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի հաղորդակցության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ»,- նշում է տուժողների փաստաբան Նորայր Նորիկյանը։

Վարույթ իրականացնող մարմինը հակված է պաշտոնական վարկածը բյուրեղացնել և այն ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն։

Ներքին գործերի նախարարությունից հավաստիացրել են, թե դեպքի վայրում որևէ տեսա-լուսանկարահանում չի կատարվել, սակայն փրկարար ծառայությունը ներկայացրել է լուսանկարներ՝ դեպքի վայրից, բայց այն, ինչ հարմար է եղել իրենց, այնպիսի լուսանկարներ, որոնք ամբողջական պատկերացում չեն տալիս իրողության վերաբերյալ, այսինքն՝ փաստաբանին տրամադրվել են որոշ լուսանկարներ միայն։

Բացառված է, որ այսքանը լուսանկարեին, իսկ նախորդող իրավիճակը՝ չտեսանկարահանեին. վստահ է փաստաբան Նորիկյանը։

Նա և ծնողները բազմաթիվ հարցեր ունի՝ ուղղված Փաշինյանին, որը հունվարի 19-ին՝ դեպքից ժամեր անց, հայտարարեց, թե զինվորական կացարանում հրդեհը բռնկվել է անփութության հետևանքով՝ կրակի վրա բենզին լցնելու պատճառով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չստացվի այնպես, որ իշխանությունը հետո համ ասի՝ գիտեինք, որ պատերազմ է լինելու, համ ասի՝ չգիտեինք

Հաջորդ գրառումը

«Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է պնդումը» իրականության հետ աղերս չունի. Փաշինյանի մամլո խոսնակ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Հունվարին եղանակը անակնկալներ կմատուցի. Գագիկ Սուրենյան

29/12/2025
Տեսադարան

Շնորհավոր տարեդարձդ, սիրելի Սրբազան. ծննդյան տորթ, երգ՝ հիվանդանոցի բակում

27/12/2025
Տեսադարան

Ադրբեջանից դեպի Հայաստան ներկրում կա, հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի. Փաշինյան

25/12/2025
Տեսադարան

Հայաստանը այս իշխանությունների օրոք երբեք չի ունենալու սեփական օրակարգը որոշելու ինքնուրույնություն

24/12/2025
Հաջորդ գրառումը

«Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է պնդումը» իրականության հետ աղերս չունի. Փաշինյանի մամլո խոսնակ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական