Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բրեժնևը 1966 թվականին պետք է լուծեր Արցախի հարցը. Անաստաս Միկոյանը թույլ չի տվել

1966 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարներ Անտոն Քոչինյանն ու Գրիգոր Արզումանյանը բարձրաձայնել են Արցախը Հայաստանին տալու հարցը, և Բրեժնևը պատրաստ էր խնդիրը լուծել, սակայն Նախարարների խորհրդի նախագահի առաջինմ տեղակալ Անաստաս Միկոյանը դեմ է եղել։ Նրա պատկերացմամբ՝ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, քանի որ արցախցիները գնում էին Բաքու՝ աշխատելու։ Եվ Արցախը մնացել է Ադրբեջանին:

Պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանին պատմել են, որ Անաստաս Միկոյանը եղբոր՝ Արտեմ Միկոյանի հետ նարդի խաղալիս պատմել է, որ ԽՍՀՄ ղեկավարներն Արցախն ուզել են տալ Հայաստանին, ինքը չի թողել։ Արտեմ Միկոյանը նարդին խփել է Անաստասի գլխին։

Մարմասները՝ տեսանյութում.