Տիգրան Ավինյանն ինչ փոխքաղաքապետ է նշանակվել, կատակով ասում են՝ Երևանի փոխքաղաքապետարան։
Հրաչյա Սարգսյանի հրաժարականից դեռ ամիսներ առաջ՝ Սուրմալուի պայթյունի ողբերգական համայնապատկերին Տիգրան Ավինյանի երևալն արդեն իսկ աղաղակում էր, որ նա նախընտրական քարոզարշավն սկսել է։ Դրան գումարվեց մետրոյի նոր կայարաններ կառուցելու մասին Կառավարության նիստում հայտարարելը, ինչը ոչ թե Ավինյանի, այլ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի լիազորությունն էր, բայց «փիար»-ը Ավինյանին էր պետք։
Հիմա մայրաքաղաք Երևանը կանգնած է նոր ընտրությունների շեմին։
Քաղտեխնոլոգների կարծիքով՝ Ավինյանը պետք է գրագետ ու ճիշտ աշխատի, որպեսզի ընդամենը 4 տոկոսի հասնող վարկանիշը բարձրացնի։ Այս պահին նրա մրցակիցների անունները դեռ հստակեցված չեն։ Քաղաքական ուժերը, ընդդիմադիրները դեռ ժամանակ ունեն իրենց թեկնածուների անունները վերջնական հրապարակելու։
Առայժմ շրջանառվում են Նատալյա Ռոտենբերգի, Արամ Զավենի Սարգսյանի, Ռուբեն Հախվերդյանի և էլի մի քանիսի անունները։
Քաղտեխնոլոգ –ի գնահատմամբ՝ ներքաղաքական կիսամահացած դաշտում գլխավոր խաղաթուղթն իշխանության ձեռքին է։ Իսկ իշխանությունը մինչև աշուն ժամանակ ունի քաղաքապետի իր թեկնածու Տիգրան Ավինյանի համար ժրաջան աշխատելու։
Մանրամսները՝ տեսանյութում