Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բագրատ Սրբազանի՝ ընդդեմ civic.am-ի և ՔՊ-ի դատական նիստը հետաձգվեց. Դավիթ Լևոնյանը հայցի բովանդակությանը ծանոթ չէր

06/09/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարզվում է՝ civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանը ծանոթ չէ Բագրատ Սրբազանի՝ իր դեմ ներկայացրած դատական հայցի բովանդակությանը։ Այդ բովանդակությանն անգամ ԱԱԾն- ու Գլխավոր դատախազությունն են անդրադսարձել՝ հրապարակելով հայտարարություն, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԿԳԲ-ի գործակալ չէ և Կրեմլից միլիոնավոր դոլարներ չի ստանում։

Ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում այսօր դատական առաջին նիստն էր, որը տեսանկարահանել  civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանը չցանկացավ։ Դատարանն էլ բավարարեց նրա ցանկությունն, ու լրատվամիջոցները դատարանի դահլիճից դուրս եկան։

Սակայն դատական նիստը տեղի չունեցավ, որովհետև Դավիթ Լևոնյանը հայտարարել է, թե չի հասցրել Բագրատ Սրբազանի՝ իր դեմ ներկայացրած հայցին ծանոթանալ։

Հիշեցնենք, որ  civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանը ապրիլին հրապարակում էր արել, թե իբր Բագրատ Սրբազանը ԿԳԲ-ի գործակալ է, Կրեմլից միլիոնավոր դոլարներ է ստանում և պատերազմ է հրահրում։

Բագրատ Սրբազանը նրա դեմ հայց է  ներկայացրել։

Հունիսի 3-ին ԱԱԾ-ն հայտարությամբ է հանդես եկել, որ «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի հայտարարությունները, թե Սրբազանը «ԿԳԲ» գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից և այդ հայտարարությունների առնչությամբ՝ Լևոնյանի նկատմամբ սուտ մատնության համար վարույթ նախաձեռնելու հաղորդումը շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձվել ԱԱԾ-ում, սակայն Բագրատ Սրբազանի դեմ ոչինչ չեն հայտնաբերել։

Դատական հետաձգված  ու չկայացած նիստից հետո փաստաբան Աննա Փիլոսյանը լրագրողներին հայտնեց. «Առաջին դատական նիստը հետաձգվեց՝ պատճառաբանությամբ, որ գործի նյութերին ծանոթ չեն, նոր է ներգրավել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը, եւ անհրաժեշտություն ունի գործի նյութերին ծանոթանալու։

Կանխատեսելի վարքագիծ էր, որովհետեւ կարծում ենք, որ պատասխանող կողմը ամեն կերպ ձգձգելու է գործի քննությունը՝ հաշվի առնելով հայցի առարկան՝ պատվի, արժանապատվությանը վերաբերվող հայց է ներկայացվել, որպեսզի ժամանակի ընթացքում հարցի հետաքրքրությունը նվազի, եւ բարենպաստ դատական ակտի պարագայում անգամ այլեւս համաչափ արձագանք չլինի տարածված արատավորող տեղեկատվությանը։ Քանի որ Civic.am կայքի դոմենը գրանցված է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անվամբ, հայցը հարուցվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ, հաշվի առնելով այն, որ իրավական տեսանկյունից՝ կայքը իրավունքի սուբյեկտ չէ:

Դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 11-ը։

 Ինչպես հայտնի է, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Civic.am-ի լրագրող Դավիթ Լեւոնյանի եւ ՔՊ կուսակցության՝ պահանջելով հերքել իր մասին զրպարտությունը։

Սրբազանը նաեւ պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Դավիթ Լեւոնյանին և ՔՊ-ի անունով գրանցված Civic.am-ին հրապարակայնորեն՝ նույն եղանակով, ինչ տարածվել է զրպարտությունը, հերքել իր վերաբերյալ զրպարտությունը, որտեղ մասնավորապես ասվում է. «Զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե եւ անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գործակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։


ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ Պաշտպանական հետախուզական գործակալության կենտրոնի ղեկավարը ժամանել է Բաքու

Հաջորդ գրառումը

Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի ձախ դռան ապակին ու հայելիները

19/06/2025
Տեսադարան

Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան

18/06/2025
Տեսադարան

ՀԷՑ-ի սեփականատերերի համար եկեղեցին ընդամենը ծխածածկույթ է. Փաշինյան

18/06/2025
Տեսադարան

Սուրբ Հռիփսիմեով սկիզբ դրվեց Հայոց մեծ դարձին. մեկնարկել են Արարատյան տոները

16/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունը

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական