Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի կորստով պայմանավորված՝ կորցրել ենք մեր էներգետիկ հզորության 10 տոկոսը

18/09/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին 6 տարում մեր էներգետիկ քաղաքականությունը միայն կորուստներ է կրել։

Ձախողումների, բացթողումների մի հսկայական շրջանը, որը աստիճանաբար տանում է  աղետի. «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով համաժողովին ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը։

Նա հիշեցրեց օտարերկրյա մասնագետների հայտարարությունը՝ Հայաստանին սպասում են ցուրտ ձմեռներ, ինչին  Հայաստանը  պետք է պատրաստ լինի։

Հայաստանի էներգետիկ  արտադրական տարեկան հզորությունը կազմել է 7-8 միլիարդ կիլովատ ժամ, որից 1,2-1,5-ն արտահանվել է, մոտ 1 միլիարդ կիլովատ ժամի չափով կորուստ ենք ունեցել։ Էներգահամակարգում կարևոր տեղ է զբաղեցնում  ատոմակայանը՝ 35-40 տոկոս, մնացած 60 տոկոս էներգիան   ստացում է հիդրո և ջերմային կայաններից։

Արցախի ռեսուրսների վրա հիմնվելով՝ նպատակ կար էլեկտրաէներգիայի արտադրությունը հասցնել մինչև 12 միլիարդ կիլովատ ժամի, որից 1 միլիարդը նախատեսվում էր արտահանել։

Հայաստանում ձմռանը ծախսերը կազմում են 1300 մեգավատ, ամռանը՝ 1040։ Չնայած ամռանը ծախսերն ավելի են շատացել՝ կապված օդորակիչների և տեխնիկական այլ սարքավորոումների օգտագործման հետ։

Արմեն Մանվելյանը նշեց. «Արցախում էներգետիկ համակարգը ներդրվել է  1988-ից։ Այդ ժամանակ արտադրվել է 57,8 միլիոն կիլովատ ժամ։ Հետագայում, երբ Արցախն ազատագրվեց, սկսեցին գործել հէկեր, Քարվաճառում ու Բերձորում՝ հատկապես։ Միայն Քարվաճառում և Բերձորում 27-ից ավելի հէկեր են գործել՝ ընդհանուր 192 մեգավատ հզորությամբ։

Արցախի տարեկան հզորությունը կազմել  է 887 միլիոն կիլովատ ժամ. դա ամբողջ Հայաստանի պահանջարկի 10 տոկոսն է։

44-օրյա պատերազմից հետո այդ 192 մեգավատից մնացել էր 79 մեգավատ հզորությունը։ Քարվաճառի ու Բերձորի հանձնումից հետո հէկերը մնացին Ադրբեջանին»։

Արցախի կորստով պայմանավորված՝ կորցրել ենք էներգետիկ հզորության 10 տոկոսը։

Էներգետիկ անվտանգության փորձագետը փաստեր ներկայացրեց. Հայաստանը 6 տարում էներգետիկ ոլորտի ոչ մի ծրագիր չի իրականացրել։ Այդպես էլ չկառուցվեց Հայաստան-Վրաստան բարձրավոլտ համակարգը։ Արցախի հանձնման պատճառով հնարավոր չէ օգտագործել Արցախի ռեսուրսները և Վրաստանով էներգիա արտահանել Ռուսաստան, ինչպես նաև Իրան։

Ծրագրված էր Արցախում կառուցել ևս 30 հիդրոկայան։

Մանրամասները՝ տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում մոտավոր հաշվարկներով թողել ենք 100 միլիարդ դոլարի գույք

Հաջորդ գրառումը

Բրիտանական թանգարանի մութ անկյուններն ու Անահիտ դիցուհին

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Քահանան դուրս եկավ, դուռը փակեցին, նորից հետ կանչեցին. պարզվեց՝ ճնշումների ներքո հարցաքննել են նրան

24/10/2025
Տեսադարան

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն. արդեն 31-րդը

22/10/2025
Տեսադարան

Մարդ, որը 7 տարի եկեղեցի չի գնացել, մասնակցելու է փիլոնազուրկ նախկին քահանայի պատարագի՞ն. Սևակ Հակոբյան

21/10/2025
Տեսադարան

Զինծառայության կրճատման մասին Փաշինյանի հայտարարությունը համընկնում է Ալիևի հայտարարության հետ. Արմեն Այվազյան

21/10/2025
Հաջորդ գրառումը

Բրիտանական թանգարանի մութ անկյուններն ու Անահիտ դիցուհին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական