Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արթուր Հովհաննիսյանը ներողություն չխնդրեց, հայտարարեց՝ ես ներկայացնում եմ հայ ժողովրդին

«Ես ներկայացնում եմ հայ ժողովրդին, թույլ չեմ տալու, որ որևէ մեկն անվանարկի հայ ժողովրդին ու 2018 թվականի հեղափոխությունն անվանի ադրբեջանաթուրքական»,- ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի կենսագրականը ներկայացնելուց հետո ասաց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նորից հարցրեց՝ չի՞ պատրաստվում ներողություն խնդրել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին դրսևորած իր պահվածքի համար։

Արթուր Հովհաննիսյանը ոչ միայն ներողություն չխնդրեց, այլև քննադատեց ընդդիմությանն ու նրա ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին։

Մանրամասները՝ տեսանյութում