Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ավետյաց երկրի դուռը բացող տաճարը հաղթելու է փողոցին

Զրույց ընթերցողի հետ. զրույց սեփական ապրումների, զգացումների, եզրակացությունների մասին։

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գիրք է գրել, վերնագիրը՝ «Ավետյաց երկրի տեսիլքով»։

Պատերազմից հետո մեր գլխով անցածի մասին նա պատմում է իրողություններն իր հոգու, մտքի, սրտի միջով անց կացնելով՝ հոգևորականի, զինվորի, հայի դիտանկյունից։

«Ավետյաց երկրի տեսիլքով» ժողովածուում Տեր Բագրատն ամփոփել է իր հարցազրույցների, հանրային ելույթների գաղափարական ուղերձները, դիտարկումները, ուղենիշները։ Մենք բոլորս արձանագրում ենք խնդիրները, սակայն խնդիրների լուծումը չենք առաջարկում, որովհետև մեր ժամանակներում միակ որոշակի բանը որ ունենք, անորոշությունն է. ցավով նկատում է  Բագրատ Սրբազանը։

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Գրողների միությունում։

Ժողովածուն կանադահայ Րաֆֆի և Արմինե Քյոհնելյանների մեկենասությամբ հրատարակել է «Արմավ» հրատարակչությունը։

«Սա այն գիրքն է, որ ամեն հայի տանը պետք է լինի, որպեսզի ամեն հայի տանն ամեն օր հնչի Տեր Բագրատ Սրբազանի՝ մեր հավատն ու հոգու կորովը, ուժն ու ինքնավստահությունը, ազգային արժանապատվությունն ու ինքնությունը  նորոգող խոսքը»,- ասում են գրողները։

Մանրամասները՝ տեսանյութում.