Հայաստանյան կյանքում քաղաքական նոր գործընթաց է սկսվել՝ «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված գործիքակազմի շրջանակում քաղաքացիական նախաձեռնության կարգով՝ 50 հազար ստորագրությամբ, ԱԺ է մտնելու ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ։
Օրենքով 2 նոր հանցակազմ կավելանա հետևյալ բովանդակությամբ՝
- « Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ընդունելը կամ ճանաչելը կամ Արցախի ինքնորոշման իրավունքը շրջանցող կամ վիճարկող որևէ այլ արարք կատարելը պատժվում է 10-15 տարվա ազատազրկմամբ»։
2. «Հայոց ցեղասպանությունը ժխտելը
Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանությունը ժխտելը կամ որևէ կերպ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է 10-15 տարվա ազատազրկմամբ»:
Սա հերթական ստորագրահավաք չէ, սա դառնալու է այս իշխանություններին իմպիչմենտ հայտնելու իրավաքաղաքական պրոցես։
Մանրամասները՝ տեսանյութում.