Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քնեցին թուրք, արթնացան «ադրբեջանցի»

23/04/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը 2004-ին է հրատարակել իր առաջին գիրքը՝ «Հայաստանը պատմական քարտեզներում» աշխատությունը։ Գրել է անգլերեն, որպեսզի օտարներին ցույց տա, որ հայերն այս տարածաշրջանում բնիկներ են, Հայաստանը հայի Հայրենիքն է։

Դրանից հետո նա ևս 7 գիրք է գրել։ Բոլորը պատմական ապացույցների, ուսումնասիրությունների վրա հիմնած հրատարակություններ են, որոնցում խոսում են հատկապես օտարազգի հեղինակների քարտեզները, պատմական վկայությունները։

Միջնադարում պարսիկ, անգամ օսմանցի պատմիչները վկայություններ են թողել, որ իրենց ժամանակներում՝ 14-րդ դարում, այս տարածաշրջանում հայեր են ապրել, իսկ եվրոպական քարտեզներում նշված է, որ շատ ավելի վաղ ժամանակներում՝ Ք.ա. 500-600 տարի առաջ այստեղ հայեր են բնակվել, ու նրանց երկիրը Հայաստանն է։

Ադրբեջանի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 1918 թվականից հետո։ Արհեստականորեն ստեղծված այդ երկրի բնակիչներն իրենց անվանել են թուրքեր կամ ուղղակի մուսուլմաններ, և միայն 1936 թվականին է Մոսկվայից հրաման եկել, որ նրանց պետք է անվանել ադրբեջանցի։ Ադրբեջանցի եզրույթն առաջին անգամ հանդիպում ենք Խորհրդային Սահմանադրության մեջ, 1936 թվականին։

Էթնոս չունեցող, ինչ-որ թյուրքական ցեղախմբերից առաջացած ադրբեջանցիները, սակայն, տարածում են, թե այս տարածաշրջանում, բացի թյուրքական ցեղերից, այլ ժողովուրդներ չեն ապրել ու իբր հայերը եկվորներ են, նրանց այստեղ է բերել ռուսական բանակը։

Հայաստանի տարածքից մաս-մաս նվիրվել է Ադրբեջանին, արհեստածին այդ պետությունը տիրել է Ատրպատականի հողին, ու դեռ հանդգնում է  խոսել «պատմական անցյալից ու էթնիկ կենսագրությունից»։

Ռուբեն Գալչյանը մանմասանորեն ուսումնասիրել է այս ամբողջ պատմությունը, իզուր չէ, որ նա 40-50 տարի նվիրվել է քարտեզագիտությանը։

Նրա վերջին գիրքը 1918 թվականից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատմական անցքերի ուսումնասիրությունն է ու դրանց վկայությունը՝ քարտեզներով ապացուցված։

Ռուբեն Գալչյանը բազմիցս է հայտարարել, որ սահմանագծման ու սահմանազատման համար Հայաստանը պետք է սեղանին դնի 1920-26 թթ քարտեզները, որոնք միայն Մոսկվան ունի։ Դրանք հաստատվել են Գլխավոր շտաբի կողմից ու համարվում են  պաշտոնական անվիճելի փաստաթուղթ։

Գիտնականը հիշեցնում է, որ 2 տարի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր՝ սահմանազատմանն ու  սահմանագծմանը պետք է մասնակցի նաև Մոսկվան, որովհետև միայն նրա ձեռքի տակ է 1926 թվականի քարտեզը։ Ըստ այդ քարտեզի՝ անկլավներ գոյություն չունեն, Ալ լճերը, Իշխանասարը Հայաստանի պետական տարածքում են։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ հանդիպում էր կազմակերպել Ռուբեն Գալչյանի հետ, որի ընթացքում գիտնականը ներկայացրեց 1918 թվականից հետո Հայաստանի հետ տեղի ունեցած պատմական դեպքերը՝ քարտեզներով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մալխաս Ամոյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է

Հաջորդ գրառումը

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026
Տեսադարան

Ազատություն Սամվել Կարապետյանին. դատարանի դիմաց իրավիճակը լարվեց

17/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական