Ժամը 20։00-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը։
Այդ տարածքից վրանները հանվել են, քանի որ դրանք 96 ժամվա՝ 4 օրվա համար էին։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը հենց այդքան ժամանակ էր նշել Բաղրամյան պողոտայում տեղակայվելու և ԱԺ-ից պահանջելու, որ Փաշինյանի նկատմամբ անվստահություն հայտնեն, ինչը տեղի չունեցավ։ Ավելին. երեկ՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Փաշինյանը դուրս չեկավ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ, իսկ ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով 101 մարդ վիրավորում է ստացել։
Միջազգային կառույցները, դիվանագիտական առաքելությունները ոստիկանների և իշխանությունների գործելաոճը դատապարտող հայտարարություններ չեն արել։ Օրինակ՝ ԱՄՆ դեսպանատունը, ընդհակառակը, ցուցարարներին է հորդորել «զերծ մնալ բռնություն դրսևորելուց»։
Բագրատ Սրբազանը ցանկանում է, որ բոլոր այդ երկրները մեր երկրի ղեկավարի պես ղեկավար ունենան ու հայտնվեն նույն վիճակում, ինչ վիճակում Հայաստանն է գտնվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։