Ցոր-ի հրետանային դիվիզիոնի գործը չի բացահայտվել, 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներն առանձին-առանձին դատական հայցեր են ներկայացրել, որոնք նույնպես առ այսօր չեն բացահայտվել, մեղավորներ չկան։ Մարտունի-2-ի 72 տղաներին Հադրութի գրավյալ տարածքներ տանելու և բոլորին սպանելու գործով նույնպես մեղավորներ չկան։ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, բայց դատական գործը տեղից չի շարժվում։
Մեկ տարի առաջ՝ ապրիլի 13-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ կարող էինք կանգնեցնել պատերազմը, բայց կունենայինք նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի։ Այդ ինքանխոստովանության համար ծնողները դիմել էին դատախազություն՝ նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Մեկ տարի է՝ գործը կանգնած է։ Եռաբլուրում ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկանների դեմ բողոք է ներկայացվել, քրեական վարույթ չի հարուցվել։
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը պատմեց. «Ես ինքս ունեմ քրեական գործ՝ Վահան Շիրխանյանի մասով։ Ինձնից մեծ գումար են շորթել։ Երբ ես իմ երեխային 12 ամիս չէի գտնում, Շիրխանյանն ինձ համոզեց՝ երեխադ ադրբեջանական բանտում է, մի ոտքից կաղալով՝ գոյատևում է։ Մինչ օրս Վահան Շիրխանյանը չի ներկայանում առերեսման»։
Մանրամասները՝ տեսանյութում.