Իշխանություններն ասում են, թե իբր մինչև հիմա 4000 արցախցի է լքել Հայաստանը, իսկ մեր տվյալներով՝ 20 հազար արցախցի է լքել Հայաստանը. հավաստիացնում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Օրերս ադրբեջանցիները տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես են Ստեփանակերտում հայերի տների պատուհաններից դուրս նետում նրանց իրերը։
Իսկ Ալիևը հայտարարում է, թե արցախցիները կարող են վերադառնալ ու ապրել իրենց տներում՝ Ադրբեջանի թելադրած օրենքներով։ Միաժամանակ նա ասում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան «Արևմտյան Ադրբեջան»՝ Հայաստանի Հանրապետություն։
Ու այս իրողության հետ համաձա՞յն է հայ ժողովուրդը։ Ու այս իրողությանը զուգահեռ՝ ժողովուրդը ծափ է տալիս Նիկոլ Փաշինյանին ու պնդում, թե նա ոչ մի բանում մեղավոր չէ՞։
«Սպասեք մինչև ադրբեջանցիները գան Հայաստան ու ձեր տներն էլ դատարկեն, ինչպես դա անում են Ստեփանակերտում»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը։