Տիգրան Ավինյանն ասում է՝ ինձ Արցախից հարց չտաք։
Այդ դեպքում ի՞նչ գործ ունեիր պատերազմի ժամանակ Արցախում, երբ Հայաստանում արտակարգ դրություն էր, և դու գլխավոր պարետ էիր. հարցնում է քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա համոզված է, որ Հայաստանի ու Արցախի ողբերգությունների հիմքը Փաշինյան-Ալիև տանդեմն է։
«Ադրբեջանցիները 3 հայ տղաների են գերեվարում, Փաշինյանը Լոռու մարզում ասում է՝ ոչխար պահեք։ Սոթքում 3 զինծառայող է զոհվում, նա Արմավիրում դպրոց է բացում։ Փոխանակ ԿԳՄՍ նախարարը տեղում ձերբակալվի, որովհետև տապալել է կրթական համակարգը, 3 դասարան առանց դասագրքի է գնում դպրոց, դեռ մի բան էլ նա ուղեկցում է Փաշինյանին»,-ասաց Էդգար ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.