Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետական ողնաշարով գործիչը. Ֆադեյ Սարգսյանի 100 ամյակն է

15/10/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը կազմակերպել էր ականավոր պետական գործիչ, գիտնական, ՀԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանակիր Ֆադեյ Սարգսյանի 100-ամյակին նվիրված երեկո։

Խորհրդային Միության ու նրա սահմաններից դուրս մեծ համբավ ունեցող, իր հեղինակության շնորհիվ Հայաստանի գիտության զարգացման գործում մեծ ներդրում ունեցող Ֆադեյ Սարգսյանին հատկապես միջին ու  ավագ սերունդն է ականծանքով հիշում։ Հզոր անհատականություն, որն իր վրա մեծ պատասխանատվություն վերցրեց նաև արցախյան ազատագրական շարժման ժամանակ։

Ֆադեյ Սարգսյանը գեներալ-մայոր էր, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  ակադեմիկոս, մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների անդամ։ 1946-63 թթ․ աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության հրթիռահրետանային վարչության համակարգում։ Շուրջ մեկուկես տասնամյակ ղեկավարել է  Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։ 1977-89 թթ․ հանդիսացել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ, 1993-2006 թթ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: 2006-2010 թթ․ ՀՀ Վարչապետի խորհրդականն էր։

Ֆադեյ Սարգսյանին էր վիճակված հիրավի մի ամբողջ պետության գործառույթ իրականացնել։ Նրա բարձր հեղինակությունը շատ փակ դռներ է բացել, շատ կարծր սրտեր մեղմացրել՝ հանուն Հայաստանի պետական շահի, հանուն Հայաստանի բարօրության։ Նա գնահատված գործիչ էր նաև հոգևոր դասի համար, արժանացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի։

Ֆադեյ Սարգսյանի  հոբելյանին ներկայացված էին նաև նրա հոդվածների և հուշերի ժողովածուները, որոնք ընթերցելու և վերընթերցելու հնարավորություն ունեցան երեկոյի մասնակիցները։

Ֆադեյ Սարգսյանը մարդկանց հետ շփվելու բացառիկ ձիրք ուներ, փոքրի հետ՝ փոքր, մեծի հետ՝ մեծ։ Իր այդ ունակության շնորհիվ նա լեզու էր գտնում ամենաբարդ բնավորությամբ մարդկանց հետ ու նորից հանուն Հայաստանի՝ տարբեր ոլորտների զարգացման՝ գիտություն, կրթություն, արդյունաբերություն, ռազմական ասպարեզ։ Հայաստանի Թեքեյան մշակությաին միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը հիշեց դեմիճյանական տարիները, երբ ամեն տարի բացվում էր 70-80 միջնակարգ դպրոց, գիտական կենտրոնների թիվը տասնապատկվում էր։ Ու դրանում մեծ էր Ֆադեյ Սարգսյանի դերը։  

Ցավոք, մեզանում արմատներ է գցել ազգի նվիրյալներին, պետության կայացման գործում մեծ ներդրում ունեցող գործիչներին մոռանալու, անտեսելու արատավոր վարքագիծը։

Երեկոյի բանախոսները Ֆադեյ Սարգսայնի մասին խոսելիս նաև այս ցավալի փաստն էին արձանագրում։

  Դավիթ Դովլաթյանի դիզայնով Ֆրանսիական «Քարթր» տպագրատանը Ֆադեյ Սարգսյանի 100 ամյակին նվիրված նամականիշեր են թողարկվել՝ 10 հազար օրինակով։

Նամակնիշերը փոխանցվեցին Ֆադեյ Սարգսյանի թոռանը։

Տարին կարող էր լինել Ֆադեյ Սարգսյանական, կարող էին միջազգային գիտաժողովներ, մեծարման հուշ-երեկոներ կազմակերպվել պետական մակարդակով։ Թեքեյան մշակութային միությունն այդ բացը լրացնելու, նաև իր կողմից արժանին մատուցելու համար էր իր հարկի տակ համախմբել ազգային կուռ մտածողությամբ ու պետական շահի գիտակցմամբ մարդկանց, որոնց համար Ֆադեյ Սարգսյանը եղել ու միշտ մնալու է Հայաստանի Հանրապետության կայացման գործում մեծ ավանդ ունեցող գործիչ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում այս պահին իրենց ցանկությամբ մնացել է 8-10 հայ․ Արցախի ՆԳՆ խոսնակ

Հաջորդ գրառումը

Մրցանակս նվիրում եմ արցախցիներին. Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմը Լայպցիգում արժանացել է «Արծաթե աղավնու»

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Քրեական վարույթ, բացակայելու արգելք. եպիսկոպոսները չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
Տեսադարան

Հովնան սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Տեսադարան

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Տեսադարան

Հայաստանում Արարատ սար չկա. Նիկոլ Փաշինյան

29/01/2026
Հաջորդ գրառումը

Մրցանակս նվիրում եմ արցախցիներին. Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմը Լայպցիգում արժանացել է «Արծաթե աղավնու»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական