ԵԽԽՎ պատգամավորի՝ «խաղաղության գործընթացից անդին, արծարծվե՞լ է Ղարաբաղի փախստականների հարցը, մասնավորապես, գույքի փոխհատուցման առումով, նաև մշակութային ժառանգությունն արդյո՞ք վտանգված է» հարցին Հայաստանի ղեկավար Փաշինյանը պատասխանեց. ուղիղ ասում եմ՝ փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չեմ համարում։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում. կառավարությունը դժվարությամբ, բայց նրանց բնակարաններով ապահովելու ծրագիր է սկսել։
«Ղարաբաղի մեր հայրենակիցնների ապագան պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ քաղաքացիությամբ։ Ես իրատեսական չեմ համարում Ղարաբաղի փախստականների վերադարձը։ Վերադարձի թեման ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Առաջիկա տասնամյակների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն իրար և կենտրոնանան տնտեսական համագործակցութւյուն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ իսկ Ղարաբաղի փախստականները պետք է տնավորվեն Հայաստանում, ապրեն ու ստեղծագործեն՝ որպես ՀՀ քաղաքացիներ»,-ԵԽԽՎ-ում հայտարարեց Փաշինյանը։



