Սփյուռքահայերը տասնամյակներ շարունակ ներդրումներ են արել Արցախում, ֆինանսապես ու այլ միջոցներով աջակցել, որպեսզի արցախցիները պատերազմից հետո կարողանան իրենց ազատագրված հայրենիքում լիարժեք ապրել։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոններին հիմնական օգնությունը Սփյուռքից էր գալիս։
Իրենց երկրներում սփյուռքահայերը մասնակցել են Արցախի աջակցության բազմաթիվ ծրագրերի. իսկ հայտնի է, որ բարերար լինելով՝ նրանք ազատվում են որոշակի հարկերից։
Արցախը հանձնված է թշնամուն, նյութական միլիարդավոր դոլարներ կորսված են։
Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը «Մեկ տարի՝ առանց Արցախի» քննարկման ժամանակ սփյուռքահայերին առաջարկեց իրավական ճանապարհով գործեր հարուցել Ադրբեջանի դեմ։ Սփյուռքահայերի գործատուները տարիներ շարունակ իրենց աշխատողներին ազատել են հարկերից, որովհետև նրանք իրենց գումարն ուղղել են բարեգործության, այսինքն՝ տուժել են տվյալ երկրների պետբյուջեները, բայց օկուպացված Արցախում այդ գումարները փոշիացվել են։ Այսինքն՝ Ալիևը գողացել է նաև սփյուռքահայերի գումաները։
Մանրամասները՝ տեսանյութում