Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել մայրաքաղաք Նիկոսիայում՝ հաջակցություն Արցախի:
Ինչպես հաղորդում է տեղի «Արձագանք մեդիան», մայրաքաղաք Նիկոսիայում Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլի թիմը հանդիպել է Կիպրոսի «Օմոնիա» թիմի հետ։ Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն արցախահայության, իրենց բողոքն արտահայտել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ։
Որպես նշանաբան ունենալով՝ «Շրջափակման դիմաց շրջափակում», խաղի ավարտին, 50 կամավորներ փակել են այն դարպասը, որից ադրբեջանցիների ավտոբուսը պետք է հեռանար։ Ադրբեջանցիներին մոտ մեկ ժամ պաշարելուց հետո թույլ է տրվել, որ նրանք հեռանան: