Սիրայում հայ համայնքը որքա՞ն կշարունակի ապրել այդ գաղութում, ի՞նչ վիճակում է հիմա, ստույգ տեղեկություն չկա։
2011 թվականի դեպքերից հետո մի մեծ զանգված լքեց Սիրիան, Մերձավոր Արևելքում հայկական կարևորագույն գաղթօջախներից մեկը համարյա ոչնչացավ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հալեպում մնացել է 10-12 հազար հայ, Դամասկոսում՝ շատ ավելի քիչ։
Սիրայում մնացել են նրանք, ովքեր վերջին 10-13 տարում այնտեղից հեռանալու հնարավորություն չեն ունեցել։ Հայ համայնքի մտավոր, կրթական, նյութական արժեք ներկայացնող հատվածը 2010 թվականից հետո՝ արտագաղթի առաջին ու երկրորդ փուլերում, ստիպված լքել է Սիրիան, իսկ մյուսները՝ մի քանի հազար հայ, այդ երկրում մնացել են մինչ օրս։
Իշխանափոխություն, ավելի ճիշտ՝ իշխանազավթում, հեղաշրրջում, ապստամբություն, ահաբեկիչների հարձակումներ. այս ամենը տևեց 11 օր, ինչից հետո Ասադի իշխանությունը տապալվեց։
Հիմա Սիրիայում մի քանի ուժեր են պայքարում իշխանության համար, և դժվար է ասել՝ հեղհեղուկ, անկայուն վիճակն ինչքան կտևի։
Իսրայելն ու Թուրքիան ձգտում են տարածաշրջանում ոստիկանի դեր կատարարել, բայց ո՞ւմ կհաջողվի վերջնականապես ստանձնել այն, դերերն ինչպե՞ս կբաշխվեն։
Կատարի ու Թուրքիայի հետախուզության ղեկավարները, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը նույն օրը շտապեցին Սիրիա՝ սեփական աչքերով տեսնելու իրենց ոճրագործության հետևանքները։ Ի վերջո, միշտ այդպես է, հանցագործն առաջինն է այցելում իր հանցագործության վայրը։ Բացառություն չէ նաև այս դեպքը։
Բացի այդ, Սիրիայի իշխանազավթման գործում կարևորագույն դեր կատարած Թուրքիան ու Կատարը իրենց պաշտոնյաների՝ Սիրիա կատարած այցով փորձեցին միջազգային հարթակներում լեգիտիմացնել, հաստատել իրենց դոմինանտ ու վճռորոշ դերը սիրիական իրադարձություններում։
Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր, Մերձավոր Արևելքի հարցերի գիտակ Սևակ Հակոբյանը խորաքնին վերլուծել է թեման, նաև անդրադարձել Ասադի կառավարության բացթողումներին, հայ համայնքի խնդիրներին։
Սիրիայի նոր իշխանություններին, որոնք ծայրահեղ իսլամիստներ են, տեղացիները, այդ թվում՝ հայ համայնքը, ցնծությամբ ընդունեցին։ Հոռետեսություն չի կարելի համարել,եթե ասենք, որ դեռ շատ շուտ է ուրախանալն ու նրանց հետ հույսեր կապելը։
Մանրամասները՝ տեսանյութում.