Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարզերում կփակվեն 10 բուհեր և 12 մասնաճյուղեր, 9 հազար ուսանող կզրկվի մարզերում սովորելու հնարավորությունից, բայց ոչ ոք նրանց կարծիքը չի հարցրել. ԵՊՀ նախկին դոցենտ

08/10/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ ֆունդամենտալ փոփոխություններ է պարունակում, բայց դրանք մտցված են կառավարող նեղ շրջանակի կողմից։ Այդ փոփոխությունների ներմուծման հարցում մասնագիտական լայն քննարկումներ տեղի չեն ունեցել՝ ո՛չ պետական ուսումնական հաստատություններում, ո՛չ բիզնես շրջանակներում, ո՛չ պետական գերատեսչական շրջանակներում, ո՛չ ծնողների շրջանում, ո՛չ ակադեմիական շրջանակներում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԵՊՀ նախկին դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

«Որքան շահակիցներ պետք է ունենան այս նոր իրավակարգավորումները, և ունենք գրեթե զրոյին հասնող հանրային մասնակցություն։ Այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել սեպտեմբերի 16-ին. ընդամենը մեկ անգամ ձևական բնույթի հանրային քննարկում է տեղի ունեցել, և ես ոչ մի լրագրողի չեմ տեսել գիտության կոմիտեի դահլիճում տեղի ունեցած այդ քննարկմանը։ Միայն մեկ լրատվամիջոցի՝ Հանրային հեռուստաընկերությանն եմ տեսել, և նրա մասնակցությունն էլ, բնականաբար, պրոտոկոլային էր։

Եվ ահա այս կարևոր իրադարձությունը, այս կարևոր օրենքը, որը ճակատագրական նշանակություն է ունենալու սոցիալական բազմաթիվ սեգմենտների համար, մշակվել և ընդունման է ներկայացվում առանց շահագրգիռ շրջանակների մասնակցության»,- ասաց դոցենտը։

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը բազմաթիվ խնդիրներ է պարունակում, սակայն ամենախոշոր, ցավոտ և ֆունդամենտալ հարցերը վերաբերում են ԳԱԱ ճակատագրին, գիտական աստիճանաշնորհման նոր կարգին և մեթոդաբանությունը, բուհերի ինքնավարությանը և կառավարմանը, ինչպես նաև ակադեմիական ազատություններին և ակադեմիական քաղաքի խնդիրներին։  

ԵՊՀ նախկին դոցենտը միաժամանակ հիշեցրեց, որ օրինագիծը պարունակում է Ակադեմիական քաղաքի սահմաններից դուրս բուհական ենթակառուցվածքների ստեղծման արգելք, փոխվել է հայեցակարգը, և խստացվել են լիցենզավորման չափորոշիչները։

«Պարզ է, որ բուհերի ճնշող մեծամասնությունը կփակվի ու ուժով կմիավորվի։ Դա կխորացնի մայրաքաղաքի և մարզերի առանց այդ էլ չափազանց անհամաչափ զարգացումը։ Մարզերում կփակվեն 10 բուհեր և 12 մասնաճյուղեր։ 9 հազար ուսանող կզրկվի մարզերում սովորելու հնարավորությունից։ Ոչ ոք նրանց կարծիքը չի հարցրել։ 2 հազար աշխատակիցներ կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջև»,- շեշտեց Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ օրինագիծը հակասում է Սահմանադրությանը, փորձագիտական կարծիքը նույնպես հաշվի չի առնվել։

«Եթե դրան ավելացնենք ուղղագրական և կետադրական սխալների հսկայական քանակությունը նախագծի տեքստում… ԵՊՀ-ն իր 105-ամյա պատմությամբ, էլիտայի դարբնոցը, կփլուզվի»,- ամփոփեց Մենուա Սողոմոնյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի ագրեսիային. Աբաս Արաղչի

Հաջորդ գրառումը

Այս իշխանությունը որտեղ գտնում է «ազգային» բառը, խորշում է, ինչպես թուրքը՝ խոզի մսից. Ատոմ Մխիթարյան

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

06/05/2026
Տեսադարան

Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով անգամ Ալիևի մոտ «պու» չհանեց՝ ի պաշտպանություն հայկակակնության և հայություն. Աշոտյան

05/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Երևանում. ուղիղ

04/05/2026
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026
Հաջորդ գրառումը

Այս իշխանությունը որտեղ գտնում է «ազգային» բառը, խորշում է, ինչպես թուրքը՝ խոզի մսից. Ատոմ Մխիթարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական