Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրեաները նախընտրեցին, որ իրենց չսիրեն, այլ իրենցից վախենան. հայերը մինչև հիմա իրենց սիրողների են փնտրում. Վարուժան Սրապյան (մաս II)

01/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Rise and kill first․ առաջինը դու ոտքի կանգնիր ու հարվածիր․ այս միտքը հրեաների Թալմուդից է վերցված եւ Մոսադի սկզբունքներից մեկն է։ Եթե թշնամիդ դիմացդ է, ու գիտես, որ բարի նպատակով չի եկել, առաջինը դու հարվածիր ու ոչնչացրու նրան։ Հրեաները հեռատես են, մի քանի քայլ առաջ են ծրագրում իրենց անելիքը։ Եթե ինչ-որ մեկից հնարավոր է վտանգ սպասել, նա արդեն ցուցակագրված է։ Հրեաները չեն սպասում մինչև իրենց հարվածեն, հետո պատասխանը տան։ Նրանք վախօրոք են նախապատրաստվում ոչ թե դիմացինի հարվածին, այլ նրա հարվածի մտադրությունը կանխելուն։

Մենք սպասում ենք այնքան, մինչև հարվածն ստանում ենք, մեզ կոտորում են, մեր հայրենիքը խլում են։ Թուրքերը մեզ սպանեն, մեր երկիրը վերցնեն, հետո փողոց դուրս գանք, գոռգոռանք, բողոքենք»,- նկատում է Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի հիմնադիր-նախագահ Վարուժան Սրապյանը։

Azg.am-ը ներկայացնում է ֆրանսահայ գործչի հետ հարցազրույցի 2-րդ հատվածը։

Վարուժան Սրապյանը վերլուծել է աշխարհաքաղաքական իրադարձությունները, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը դիտարկել է իրատեսական, ոչ թե զգացական հողի վրա։

«Զանազան կազմակերպություններ, կառուցներ այսքան տարի օգտագործեցին Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ մեզ խաբելու կամ թմբիրի մեջ գցելու համար՝ քաջ իմանալով, որ նրանց գործունեությունը ոչ մի արդյունավետ նպատակի չի ծառայելու։

Ես սրա մասին շատ եմ գրել։ Գրել եմ նաեւ «Եվրոպա եւ Արեւլք» պարբերականում։

Հայոց ցեղասպանությունն ապակե առաստաղ է։ Տասնամյակներ շարունակ ջանացինք, որ տարբեր երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բայց եթե Թուրքիան այն չի ճանաչել, ի՞նչ շահեցինք, ինչ նպատակի ծառայեցին  մեր ջանքն ու աշխատանքը, որի պատճառով շատ կարեւոր բաներ դուրս մնացին մեր տեսադաշտից»,-ասում է Վարուժան Սրապյանը։

Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրն ասել է՝ մենք՝ հրեաներս, նախընտրեցինք, որ մեզնից վախենան, ոչ թե մեզ սիրեն։

Հայերս այդպիսին չենք, մենք սիրում ենք, երբ մեզ սիրում են։ Սպասում ենք, որ մեկը մեր մասին լավ խոսի, ասի, որ Հայոց ցեղասպանություն է եղել, մենք էլ հուզվենք, արտասվենք, շոյվենք։

«Երկար տարիներ որպես Հայոց ցեղապանության պատճառ էր նշվում մեր քրիստոնյա լինելը։ Ոչ, ցեղասպանությունը կրոնական հողի վրա չի եղել։ Մեզ ցեղասպանելու իրական պատճառը մեր հարստությունն ու հողերը մեզնից խլելն է եղել։  

Տասնամյակներ շարունակ տարբեր կուսակցություններ մեզ սխալ պատկերացում ու դաստիարակություն են տվել, իսկ մենք երազների հետեւից ենք վազել։

Խլած հողերի մասին երազելու փոխարեն,  նախ՝ ունեցածդ հողը պաշտպանիր, բնակչությանդ թիվը մեծացրու»,- նկատում է վերլուծաբանը։

Նա պատմեց, որ տարիներ առաջ «Չոպանյան» ինստիտուտը քաղաքագետ Արմեն Այվազյանին Ֆրանսիա է հրավիրել։ Գիտաժողովի ժամանակ խոսել են  Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին։ Ֆրանսիացի մասնակիցներից մեկն ասել է՝ դուք 2-3 միլիոն եք ընդամենը, իսկ ձեր թշնամի հարեւանները 7-8 միլիոն են արդեն․ դա ամենամեծ վտանգն է հայերիդ համար։ Չկարծեք, թե Արցախի ստատուս-քվոն այսպես պետք է շարունակվի։ Նույնը Կիպրոսում է․ արդեն 40 տարի թուրքերը մտել են Կիպրոս ու դուրս չեն գալիս։

 Օտարներն այս կարեւոր հանգամանքները տեսնում են, մենք, դժբախտաբար, չենք տեսնում։

Անցյալ տարվա հունիսին Վարուժան Սրապյանը հանդիպել է  նախագահ Արմեն Սարգսյանին։

Պատմում է. «Հարցրի՝ պարոն նախագահ, 2.5 միլիոն բնակիչ ունեցող Հայաստանում «քաղաքական արյունը» փոխելու ռեսուրս ունե՞ք։ Պատասխանեց՝ ոչ։

Հարցրի՝ կուզե՞ք, որ սփյուռքահայերը Հայաստանի գործերում իրենց  մասնակությունն ունենան,  բայց ոչ թե ֆինանսապես, այլ տարբեր ոլորտներում իրենց գաղափարները բերելով։ Պատասխանեց՝ այո, բայց հիմա դա անհնար է  անել, որովհետեւ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս։ Եթե օրինակ, Լավրովը գնա թոշակի ու որոշի՝ ես հայ եմ, ուզում եմ Հայաստանի արտգործնախարարությանն իմ խորհրդատվությամբ կամ այլ կերպ օգտակար լինել, չի կարող դա անել, որովհետև նախ պետք է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ լինեն։ Հարցրի՝ ո՞վ պետք է այդ բարեփոխումների որոշումը կայացնի։ Պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանը։ Հարցրի՝ բայց նա կուզենա՞ անել։  Պատասխանեց՝ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ միջազգային հստակ արձագանքի կարևորությունը

Հաջորդ գրառումը

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստը․ ուղիղ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստը․ ուղիղ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական