Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայրենիքը միայն կարող ենք փրկել միասնությամբ և հավատարմությամբ

28/02/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը. 

Նոր Ջուղայի և Շահինշահրի հայ համայնքների մասնակցությամբ տեղի ունեցած զորակցական հավաքը նվիրված էր Արցախին։ Միանում են համազգային պայքարին, պահանջում, որ աշխարհը չանտեսի հայության գլխին կախված սպառնալիքը:

«Վկայում ենք, որ Ադրբեջանի իշխանավորները նպատակադրել են ցեղասպանության սպառանալիքով իսպառ վերացնել հայությանն իրենց սեփական հայրենիքից, որ նրանք ունակ չեն արդարության և ժողովուրդների իրավահավասարության հիմքով որևէ խաղաղություն հաստատել»,- ասում է Մանիա Ղուկասյանը։

Միջոցառման գլխավոր բանախոսը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էր։ Մարտահրավերների դիմակայելու ուժ և կամք պետք է ունենանք։ Երեք պատերազմ տեսած արցախցին, արդեն 30 տարի շարունակ գտնվելով թշնամու թիրախում՝ չի հանձնվում, քանի որ գիտի՝ պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում է Հայաստանն ու Սփյուռքը։

«Ոտքի կանգնելը, պայքարը շարունակելը հայ ժողովրդի համար ամենառացիոնալ ճանապարհն է, պարտությունը հայ ժողովրդի համար դատավճիռ չէ, դա մեզ համար դաս է, որը մենք օգտագործելու ենք վերականգնվելու համար»,- ասում է ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նոր Ջուղայի հայկական միությունների միասնական պատգամը արցախահայության կողքին կանգնելու կոչ էր։

«Մեր ազգային պարտքն է, որ նույնիսկ այս ծանրագույն պայմաններում, բոլոր դժվարությունների գնով սատարենք ամրակուռ կամքով արցախահայությանն ու նրա արդար պայքարին՝ կանխելու նրանց գլխին ճոճվող ցեղասպանության և հայրենազրկման սպառնալիքները»,- ասում է Զարենուշ Աղուրյանը

Միջազգային հանրությունը պետք է ուղիղ  դիրքորոշում ընդունի, դատապարտի և կանխարգելի Ադրբեջանի գործողությունները, որոնք կատարվում են անպատժելիության պայմաններում։ Ադրբեջանի նման պահվածքի հիմնական պատճառը միջազգային հանրության և դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայությունն է։ Նշված էր Շահինշահրի Հայ համայնքի վարչության և կանանց եկեղեցասեր միության խոսքում։

«Սա Ադրբեջանի էթնիկ ատելության, քաղաքականության հերթական դրսևորումն է, որը նպատակ ունի ահաբեկել Արցախի ժողովրդի գոյաբանական սպառնալիքի ներքո կենսական հարցերում զիջում կորզելու Արցախից և պարտադրելու իր կամքը», – ասում է Վալենտին Թորոսյանը։

Ներկայացնելով Հայ Դատի հանձնախմբի խոսքը՝ հանձնախմբի անդամ Թաթուլ Օհանյանը կոչ արեց  շարունակել պայքարը, միասնական պայքարը՝ հանուն ազգի և հանուն միասանական Հայաստանի։

«Արցախը հայկական է եղել քրիստոնեության շրջանից առաջ, հայկական պիտի մնա, հայկական է այսօր։ Ղարաբաղը մեր Հայաստանի անվտանգության երաշխիքն է։ Պետք է պայքարել մինչև վերջ և անվերջ», – ասում է Իրանի հարավային շրջանի Հայ Դատի հանձնախմբի անդամ Թաթուլ Օհանյանը։

Զորակցական հավաքի եզրափակիչ ելույթում ներկաներին իր պատգամը փոխանցեց Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը։ Անդրադառնալով հայ ժողովրդի համար Արցախի կարևորությանն ու կենսական նշանակությանը, նա ընդգծել է, որ Արցախը հայրենիք է և հայրենիքը միայն կարող ենք փրկել միասնությամբ և հավատարմությամբ:


«Մեզ համար, հայերիս համար, հայ ժողովրդի համար Արցախը ամբողջական հայրենիքի, ադամադակուռ թագի ամենաէական, ամենաանհրաժեշտ, ամենակենսական և ամենագեղեցիկ մարգարիտը, ակնը, թանկարժեք քարն է», – ասում է Սպահանի հայոց թեմի թեմակալ Առաջնորդ գերաշնորհ  Սիփան Եպիսկոպոս Քէչէճեանը։

Արցախում ստեղծված իրավիճակը, արցախահայության խնդիրները, դրանք մեղմելուն ուղղված կառավարության գործունեությունը տեսաուղերձի միջոցով ներկայացրել է Էրիկ Անթառանյանը։ Հանրահավաքին մասնակցում էին թեմի ազգային մարմինները, Հայ Դատի հանձնախմբի և միությունների անդամները, Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտները, համայնքի անդամները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրովը Բաքվում խոսել է տարածաշրջանային խնդիրներից

Հաջորդ գրառումը

Աժ-ի հերթական նիստն է․ ուղիղ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

12 տարեկան քրոջը գետը տարավ. գերդաստանից միայն ինքը փրկվեց. շատախցու հուշագրությունը

20/11/2025
Տեսադարան

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը

17/11/2025
Նորություններ

Ուղիղ . Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են

16/11/2025
Տեսադարան

Հայաստանում առկա է ճգնաժամ, կան բանտարկված հոգեւորականներ. Փաշինյանը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը. Ջոել Վելդկամպ

16/11/2025
Հաջորդ գրառումը

Աժ-ի հերթական նիստն է․ ուղիղ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական