Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծնողները պահանջում են Սուրեն Պապիկյանի հրաժարականը, որպեսզի նա քննությանը չխոչընդոտի

20/02/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Պահանջում ենք հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, պահանջում ենք Սուրեն Պապիկյանի հրաժարականը, որովհետև մտավախություն ունենք, որ նա քննությանը կխոչընդոտի։ Չենք վստահում վարույթ իրականացնող մարմնին, չենք հավատում պաշտոնական վարկածին, թե բենզինով վառարան են վառել, երեխաները հրդեհից են մահացել»,- վրդովված ասացին հունվարի 19-ին, Ազատ գյուղի կացարանում մահացած 15 զինծառայողների հարազատները։

Նրանք Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել։

Տուժողների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանը համարում է, որ ծնողների ցանկացած պահանջ օրինական է, քանի որ նրանք անհասկանալի պայմաններում ու անհասկանալի պատճառներով կորցրել են իրենց երեխաներին։

Ի՞նչ վիճակում են եղել երեխաների դիերը, ո՞վ է նրանց տարել դիահերձարան։ Ի՞նչ է կատարվել դեպքին նախորդող ժամանակահատվածում, ի՞նչ հարաբերություններ են եղել զինվորների ու սպայական կազմի միջև։ Արդյո՞ք վարույթ իրականացնող մարմինը բացառում է դիվերսիայի վարկածը։ Մեկ տարի առաջ, Գեղարքունիքի մարզի այս նույն տարածքում հայ զինվորները թշնամու զինվորների են բռնել, իհարկե, հետո նրանց հանձնել են ադրբեջանցիներին։

Փաստաբանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապաիկյանին պաշտոնական գրություն է ներկայացրել. անցել է 11 օր, ո՛չ մի պատասխան չի ստացվել ոչ նրանից, ո՛չ զինդատախազից։

Պաշտոնական, կենսունակ համարվող վարկածից շատ տարբեր վկայություններ են ներկայացվել։ Կապիտանը պատմում է, թե ինքն ու Լյովա անունով մի զինվոր ձայն են տվել տղաներին, որ վեր կենան, հրդեհվող կացարանից փախչեն, բայց նրանք չեն արձագանքել, այնինչ՝ 15-20 րոպե ժամանակ են ունեցել այդտեղից հեռանալու համար։

Այս իրարամերժ վկայությունները, պատմությունները, բնական է, խորացնում են ծնողների կասկածները, որ իրենց զավակների մահվան մեջ անմաքուր, դավադիր պատճառներ կան թաքնված։

Մանրամասները՝ տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գործնական քայլերով կանխեք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը․ ԱՀ ԱԺ կոչը՝ միջազգային կառույցներին. Արցախ Աժ

Հաջորդ գրառումը

ԵՄ 100 դիտորդ արդեն հայ-ադրբեջանական շփման գծում է

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Քրեական վարույթ, բացակայելու արգելք. եպիսկոպոսները չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
Տեսադարան

Հովնան սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Տեսադարան

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Տեսադարան

Հայաստանում Արարատ սար չկա. Նիկոլ Փաշինյան

29/01/2026
Հաջորդ գրառումը

ԵՄ 100 դիտորդ արդեն հայ-ադրբեջանական շփման գծում է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական