Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։
Ալիևը ձեր վզին դրել է, ասել է՝ կփոխեք ձեր Սահմանադրությունը, կհանեք Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման վկայականը՝ Անկախության հռչակագիրը։
Նախարարներ Գևորգ Պապոյան, Արարատ Միրզոյան, դե հերքեք, որ Ամիրբեկովը ստում է, որ դուք Սահմանադրություն չեք փոխելու, որ զինանշանի վրայից Արարատը չեք հանելու։ Դուք խելոք, հնազանադ ամեն ինչ կատարելու եք, որովհետև դուք թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու եք. հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Ամիրբեկովն անգամ ասել է, որ կարող է հուշել, թե ՀՀ իշխանությունն ինչպես փոխի ՀՀ Սահմանադրությունը։
Նաիրա Զոհրաբյանը մեջբերում է Ամիրբեկովի խոսքը՝ աշխարհում չկա մի ասպիսի դեպք, երբ պատերազմում խայտառակ կերպով պարտված, Արցախը հանձնած, հազարավոր զոհեր տված ղեկավարին ժողովուրդը գնա ու նորից ընտրի։ Եթե նա այդ ընտրությունն արել է, ուրեմն ի՞նչ դժվար է, որ գնա ու Սահմանադրության փոփոխության համար քվեարկի ու ասի՝ այո։
Ամիրբեկովն անգամ խորհուրդ է տվել Նիկոլին՝ որպեսզի հայերը գնան քվերակության, ասա, որ կամ Սահմանադրությունը պետք է փոխենք, կամ Ադրբեջանը նորից է պատերազմելու Հայաստանի դեմ։ Նոր պատերազմից խուսափելու համար հայերը կգնան ու կքվեարկեն Սահմանադրության փոփոխության օգտին. նշում է Նաիրա Զոհրաբյանը։