Լիբանանում, Ադրբեջանի դեսպանատան դիմաց լիբանանահայերը սեպտեմբերի 28-ից բողոքի ակցիա են իրականացնում։
Դեսպանատունը շրջապատված է ոստիկաններով, որոնք դատարկ փամփուշտներով կրակել են ցուցարարների վրա։ Նրանցից 15-16-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Փամփուշտներից մեկը ցուցարարի աչքը հանել է։
Ցույցերին մասնակցում են 2-3 հազարից ավելի լիբանանահայեր։
Ոստիկաններն օգտագործել են ձայնային նռնակներ, արցունքաբեր գազ։
Սակայն կանխող միջոցները չեն օգնել։ Լիբանանահայ ցուցարարներն ավելի առաջ են գնացել, մոտեցել ոստիկաններին, որոնք ասել են՝ մենք էլ ենք ատում թուրքերին, բայց ի՞նչ արած, հրաման ենք կատարում՝ պաշտպանել Ադրբեջանի դեսպանատունը։
Լիբանանահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը կապվել է ցուցարաների հետ, որոնք պատմել են, որ իրենք անտառն են հրդեհել, որով շրջապատված է Ադրբեջանի դեսպանատունը։
Ադրբեջանցիները խուճապի են մատնվել։