Ժողովուրդը գործնական քա՞յլ էր ուզում. այդ քայլն արդեն արվում է

30

«Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդարական նախաձեռնությունը շուտով Հայաստանի ամբողջ տարածքում իրազեկման արշավ կսկսի։ Այն ենթադրում է անհատական աշխատանք յուրաքանչյուր հայի հետ՝ բացատրություն, փաստարկված զրույց, թե ինչպես կարող ենք փրկել Արցախն ադրեբեջանացումից, հետևաբար, Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ ստեղծել, որովհետև, ինչպես տեսնում ենք, իշխանությունների՝ «Արցախը հանձնենք, որ Հայաստանը փրկենք, Արցախը տանք, որ պատերազմ չլինի» կեղծ թեզերը, մեղմ ասած,  չաշխատեցին։

50 հազար ստորագրություն է պետք, որպեսզի «Հայաքվեի» արդյունքներով «Համախմբում» շարժումը կարողանա մտնել ԱԺ և քրեականացնել, պատժելի դարձնել ցանկացած պաշտոնյայի հայտարարությունը, թե «Արցախը Ադրբեջանի մաս է»։

Քրեականացվելու է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը։

Ստորագրահավաքը, ըստ կարգի,  անց է կացվելու պետական հաստատություններում։

Թե ինչպես, ինչ ընթացակարգով, տեսանյութում բացատրում է «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։