Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թոշակառուների՝ հայտարարագիր ներկայացնելու արդյունքում պետությունը կարող է բավականին մեծ գումար  պոկել աղքատներից. «Հայաքվե»

17/09/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կենսաթոշակը 50 տոկոսով բարձրացնելիս բնավ չենք մոռանալու տարատեսակ նպաստներ ստացող մեր քաղաքացիներին։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաքվե» ազգային- քաղաքացիական միավորման վարչության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը՝ միաժամանակ շեշտելով, որ իրենց համար առաջնայինը լինելու է կենսաթոշակների աճն ապահովելը։

«Ոչ մի թոշակառու և նպաստառու պետական հոգածությունից դուրս չի լինելու։ Պետությունը չպետք է երես դարձնի բնակչության՝ 500 հազարանոց այդ շերտից և դեմքով վերադառնա նրանց և նրանց խնդիրները լուծի»,- ասաց տնտեսագետը։

Հրայր Կամենդատյանը հարց հնչեցրեց՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունն իրեն կարող է թույլ տալ մոտ 14 միլիարդ դոլարի արտաքին և ներքին պարտք ունենալու շռայլություն։

«Այս շռայլությունը բերում է նրան, որ մենք տարեկան 800-850 միլիոն դոլար պարզապես տալիս ենք սպասարկման համար»,-ասաց նա։

Ասուլիսին ներկա «Հայաքվե»ազգային- քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանն իր հերթին նկատեց, որ մինչ այս ռեժիմը միջոցներն ուղղել է սեփական քաղաքական գերակայությունների՝ ռեպրեսիվ ապարատ պահելու վրա, այնպիսի ծախսերի վրա, որոնցից օգտվել են իրենց բիզնես-գործընկերները, պետական ապարատն ուռճացնելու վրա։
«Մեր գերակայությունն այն է, որ խնայենք միջոցները և ուղղենք սոցիալապես անապահով խավերին՝ թոշակառուներ, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ և այլն»,- ասաց Չալաբյանը՝ հույս հայտնելով, որ վերոնշյալ խնդիրները կլուծվեն արդեն հաջորդ իշխանության օրոք, և իրենք ևս անմիջական մասնակցություն կունենան այդ գործին։

Նա միաժամանակ նկատեց՝ իրենք չեն կարծում, որ կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելը կլուծի թոշակառուների բոլոր խնդիրները, սակայն վստահ են, որ գումարների ավելացումը կենսաթոշակառուներին հնարավորություն կտա գոնե սպառել նվազագույն սպառողական զամբյուղը։

«Բնականաբար պետք է կարողանանք ժամանակի ընթացքում այդ թիվը բարձրացնել»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Ասուլիսի մյուս բանախոս, «Հայաքվե» ազգային- քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Դավիթ Հակոբյանն էլ ընդգծեց՝ այսօրվա դրությամբ Հայաստանում նվազագույն սոցիալական զամբյուղը կազմում է 77 հազար դրամ, այն դեպքում, երբ նվազագույն կենսաթոշակը՝ 36 հազար դրամ։
Ըստ նրա՝ այս թվերից ակնհայտ է դառնում, որ կենսաթոշակառուն չի կարող հասանելիություն ունենալ նվազագույն սպառողական զամբյուղին, առավել ևս՝ պարենային զամբյուղին, որը սահմանված է 41 հազար դրամ։

«Այսինքն՝  այսօր մեր կենսաթոշակառուները համարվում են հասարակության ամենախոցելի և աղքատ խավերից մեկը։ Նրանք իշխանության կողմից մատնվել են անուշադրության։ Սա մեր կառավարության ամոթն է։ Այսօր կենսաթոշակառուն իր 36 հազար դրամով չի կարող ձեռք բերել այնքան ապրանք և ծառայություն, որքան կարող էր ձեռք բերել 2018-ին։ Այսինքն՝ 7 տարվա մեջ զարգացումները եղել են բացասական ուղղությամբ»,- նշեց բանախոսը։

Ըստ Հակոբյանի՝ միայն դեղորայքի գների պարբերական բարձրացումը բավական է, որ կենսաթոշակառուներն իրենց մաշկի վրա զգան շարունակական աղքատացումը։

«Էլ չեմ ասում տրանսպորտի, գույքահարկի, աղբահանության հարկի բարձարացման մասին։ Այս բոլոր ծանրություններն իր մաշկի վրա կրում է ՀՀ կենսաթոշակառուն։ Միաժամանակ մեր իշխանությունները ծրագրել են, որ 2026 թվականին մեր 500 հազար թոշակառուները հայտարարագիր ներկայացնեն։ Լավ, ինչո՞ւ են կենսաթոշակառուի կյանքը բարդացնում, ընդ որում՝ նրանց մասին բոլոր տեղեկությունները պետական մարմիններում կան։ Ստացվում է՝ աղքատներից հեշտ է գումար վերցնելը, ուղղակի քանակը քիչ է, բայց քանի որ աղքատների թվաքանակը մեծ է, պետությունը բավականին մեծ գումար կարող է  պոկել աղքատներից»,- ամփոփեց բանախոսը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2019 թ.«Խաղաղության պլանը» նախատեսում էր միայն 5 շրջանի վերադաձ. հրապարակե՛ք այդ պլանը, որը մերժել եք և թաքցրել ժողովրդից. Լևոն Զուրաբյան

Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Նորություններ

Փաշինյանը 2001թ. 800 դոլարով հոդված գրեց անմեղ մարդու դեմ. փոխխմբագիր

15/04/2026
Տեսադարան

Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան

15/04/2026
Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական