«Մինչև այսօր որևէ գործ, սկսած շարժման մասնակիցներին գործակալներ պիտակավորելուց, մինչ «Հայաքվե»-ի կողմից ապօրինի սահմանազատման հետ կապված հաղորդումը, Գլխավոր դատախազությունը չի հարուցել։
Կարող ենք փաստել, որ այս պահին դատախազություն գոյություն չունի, նա միայն զեկույցներ է ներկայացնում ստախոսին ու կատարում նրա քմահաճույքները։
Մարդկանց հասցեին ամենավերջին հայհոյանքներ տվողների, ականջ ու լեզու կտրող պատգամավորների, քաղաքացու վրա թքողի հանդեպ որևէ գործ հարուցե՞լ եք։ Դուք գրեք, որ ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ՔՊ-ի Գլխավոր դատախազությունն եք»,- Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում.